«Անվտանգության առումով մշտապես մարտահրավերներ կան: Ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ ոչ մի վայրկյան չենք կարող հանգիստ լինել: ՀՀ ողջ պաշտպանական համակարգը աշխատում է այդ ուղղությամբ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Բանակը մշտապես զարգանում եւ հզորանում է, այն մշտական առաջխաղացման մեջ պետք է լինի: Որ րոպեին բանակի առաջխաղացումը կանգ առավ, շատ վատ հետեւանքներ կունենանք»,-նշեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ վերջին օրերի աղմկոտ պարգեւատրումների մասին: «Մենք պարգեւատրումներ չենք արել: Ճիշտն ասած, տեղյակ էլ չէի պարգեւատրումների մասին, մամուլից եմ իմացել, մեկնաբանություն անել չեմ կարող»,-ընդգծեց Արթուր Վանեցյանը: Նա նաեւ հավելեց, որ ինքը պարգեւատրում չի ստացել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ