Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանը՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու քայլերի ու արդյունքի մասին

Հունվար 28,2019 14:22

Այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ այս 8-9 ամիսների ընթացքում առարկայական ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Արցախը բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ, Փաշինյանն ասում է, որ ինքը կարող է բանակցել միայն ՀՀ-ի անունից՝ պատասխանեց. «Բնական է, այս բոլոր հարցերը քննարկման առարկա են: 20 տարի ձեւավորված է եղել մեկ ձեւաչափ, որտեղ բանակցությունները տեղի են ունեցել ձեզ եւ բոլորիս հայտնի շրջանակի մեջ: 20 տարի եղել է այս ձեւավորված բանակցելու ձեւը: Ինչ վարչապետն ասում է՝ պրակտիկ առումով մեզ համար էական է: ՀՀ վարչապետը ներկայացնում է ՀՀ-ն եւ ընտրված է ՀՀ ժողովրդի կողմից, ԼՂՀ իշխանություններն ընտրված են Արցախի հանրապետության ժողովրդի կողմից: Մենք չենք կարող վստահաբար բոլոր պարտավորությունները վերցնել առանց ԼՂՀ-ի: Սա պրակտիկ խնդիր է, բանակցությունների արդյունավետության համար է: Բոլորն ասեցին այո՞՝ դեռեւս չէ: Բայց հարցը դուրս եկա՞վ՝ չէ»:

Նախարարը չհամաձայնեց դիտարկմանը, որ բանակցությունները փակուղում են գտնվում. «Ի՞նչ նկատի ունեք փակուղի ասելով: Բանակցությունները տեղի են ունենում 92-ից, երբ Մինսկի խումբ ձեւավորվեց»:

Խոսելով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Կա հիմնական կորիզը բանակցությունների, որը վերաբերում է հարցի հիմնարար կարգավորմանը եւ կան հարցեր, որ վերաբերում են միջավայրին, այն, ինչ կոչված է խաղաղությանը նպաստելուն: Եթե կա էսկալացիա, չի նպաստում կարգավորմանը: Այն, ինչ Վիեննայում են պայմանավորվել, դա վերաբերում է, ըստ էության, ռիսկերի նվազեցմանը, չէ՞, հիմա մենք ունենք Վիեննա եւ Սանկտ Պետերբուրգ, մեզ հաճախ հարցնում են՝ դուք դրանից հրաժարվե՞լ եք, չէ՛, դրան ավելացել է Դուշանբեն: Հիմա այս արանքում մենք հասել ենք մի իրավիճակի, երբ որ կան նվազ ռիսկեր, հանգստություն շփման գծում եւ սահմանում: Սա նպաստավոր է: Որեւէ հարց դուրս չի եկել: Մեզ համար ռիսկերի նվազեցումը եղել է եւ մնում է ամենաէական հարցը, ինչը կաշխատի՝ կաշխատացնենք: Սա էական է ու օգտակար է»:

Թե ինչ սկզբունքների շուրջ են հունվարի 16-ին բանակցել՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Մեզ համար առաջնայինը ստատուսն է եւ անվտանգությունը: Ես մնացած սկզբունքների մասի՞ն խոսեմ, ես խոսում եմ իմ առաջնային սկզբունքի մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031