Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Մովսես Հակոբյանի՝ Արցախի բանակը չի ներգրավվել Մարտի 1-ի իրադարձություններում

Հունվար 28,2019 14:18

ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում չպատասխանեց հարցին՝ «օրինակա՞ն էր արդյոք Մարտի 1-ի դեպքերի ժամանակ իրականացված ՊՆ 0038 հատուկ հրամանը»: «Ես զինվորական եմ»,-միայն ասաց Մովսես Հակոբյանը:

Նա չարձագանքեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովին առաջադրված՝ ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքին:

«Իրավաբանությունից տեղյակ չեմ: Ես այդ ժամանակ Արցախի պաշտպանության նախարարն եմ եղել»,-հիշեցրեց Մովսես Հակոբյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Արցախի բանակը ներգրավված եղե՞լ է Մարտի մեկի դեպքերին: Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, Արցախի բանակը ներգրավված չի եղել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Ըստ Մովսես Հակոբյանի՝ Արցախի բանակը չի ներգրավվել Մարտի 1-ի իրադարձություններում:
    Ըստ Վիտալիկ Բալասանյանի զորքը եղել է պահետսային վիճակում:
    2 տարբեր ԱՀ բարձրաստիճաննրեի տարբեր վերլուծում:Նրանք նույնպես մասնակցել են Մարտի 1-ի իրադարձություններ ուղղակի ունեն մի կարգավիճակ երբ մարդը խեղդվում է ձեռքը գցում է փրփուռներին.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031