Լրահոս
Օրվա լրահոսը

«Կողմնակից չեմ հիվանդներին բանակ զորակոչելուն». Դ. Տոնոյանը՝ Յուրի Բրոյանի դեպքի մասին

Հունվար 28,2019 13:48

«Սկզբունքային մոտեցում ունենք նրա նկատմամբ: Հուսամ՝ մենք սխալվում ենք, բայց մի քանի քրեական գործերով նախաքննություն է իրականացվում: Ինչպիսի որոշում կկայացվի նախաքննության եւ դատաքննության մարմինների կողմից, այդպիսին էլ կլինի մեր վերաբերմունքը»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով 19-ամյա զինծառայող Յուրի Բրոյանի դեպքին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք՝ մամուլում հրապարակումներ կան, որ ըստ փաստաբանի՝ Բրոյանն ունի ժառանգաբար փոխանցվող հոգեկան առողջության խնդիր, եւ 2018թ. ծեծի է ենթարկվել հրամանատարի կողմից, ապա՝ տեղափոխվել հոգեկան առողջության կենտրոն:

«Մենք հասկանում ենք, որ դժվարություններ ունենք այդպիսի զինծառայողների առնչությամբ: Նրանք ոչ ծառայում են, ոչ էլ ինչ-որ առաջընթաց է ապահովվում ծառայության առումով: Կողմնակից չեմ հիվանդներին բանակ զորակոչելուն: Կողմնակից չեմ նաեւ մեծ սահմանափակումներով երիտասարդներին զորակոչելուն»,-անդրադառնալով մեղադրանքներին, թե հոգեկան առողջության խնդրով հանդերձ՝ Բրոյանը ծառայության համար ճանաչվել է պիտանի, վստահեցրեց Դավիթ Տոնոյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031