Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն պահի պատերազմը կարող է սկսվել, ուստի մեր ծառայությունը կատարում ենք այդ սկզբունքով». ԳՇ պետ

Հունվար 28,2019 13:32

«Խոսում եք նախորդ տարվա ցուցանիշի մասին, բայց չեք ասում, որ նախորդ տարում 2017թ.-ի համեմատ՝ մահացությունների թիվը նվազել է 16%-ով, իսկ մարտական պայմաններում զոհերի թիվը՝ 56%-ով: 63-ի մեջ մտնում են քսանից ավելի դեպքեր, որոնք կապված չեն ծառայության հետ: Խոսքը հիվանդությունների եւ ավտովթարների մասին է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ 2018թ.-ին ՀՀ բանակում մահվան 63 դեպք է գրանցվել, ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտապի պետ Արտակ Դավթյանը:

Թե ինչով է պայմանավորված նշյալ ցուցանիշների նվազումը, Արտակ Դավթյանն ընդգծեց, որ կրակոցների քանակի առումով առանձնակի փոփոխություններ չկան, բայց մարտական հերթապահության կազմակերպման կարգն է փոխվել. «Լրացուցիչ միջոցառումներ ենք արել, որոնց մասին 1-2 տարի հետո կբարձրաձայնենք: Դրանց շնորհիվ բարձրացել է ծառայության արդյունավետությունը»:

Ինչ վերաբերում է Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպումից հետո Արցախի հարցի առնչությամբ հնարավոր զիջումների մասին մտահոգություններին, ԳՇ պետը նշեց. «Սահմանային իրավիճակը կայուն է, էական փոփոխություններ չկան: Նպատակային կրակոցների նվազում կա:  Հաշվի առնելով, որ ամեն պահի պատերազմը կարող է սկսվել, մենք մեր ծառայությունը կատարում ենք այդ սկզբունքով: Իսկ մնացածը քաղաքական ղեկավարության բանակցությունների շրջանակում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031