Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում խոսեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին:
Հարցին՝ Քոչարյանի կալանավորման հետ կապված Արցախի ԱԺ պատգամավորները ստորագրահավաքի են միացել, Դուք է՞լ եք միանում նրանց պահանջին՝ պատասխանեց. «Ես որեւէ մեկին ցանկություն չունեմ միանալու: Ես միանում եմ արդարադատությանը եւ համոզված եմ, որ արդարադատությունը ճիշտ կիրականացվի: Ե՛վ Մարտի 1-ը, ե՛ւ Հոկտեմբերի 27-ը, ե՛ւ 1996-ի այսպես ասած նախագահական ընտրությունները…այն մութ տեղերը, որ ժողովուրդը, մանավանդ քաղաքական ամբիոններից կուսակցության լիդերները, պետք է բոլորը միանգամից պարզ, ճշմարիտ ներկայացնես, որ մութ տեղերը փակվի, ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյան անձն է, թե՞ Վիտալի Բալասանյանը»:
Հարցին՝ հիմա այդ մութ տեղե՞րն են Արցախում այդպիսի ալիք բարձրացրել՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի՝ Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Իհարկե, միանշանակ, բոլորն էլ մտահոգված են: Ո՞ւր է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այսօր պրոտոկոլ միջոցառում է պետական, ո՞ւր է երկրորդ նախագահը, ո՞ւր է երրորդը: Ես իրավունք ունե՞մ որպես քաղաքացի հարցնեմ: Մենք 1995-ին առաջին շքերթն արեցինք, բոլորս մասնակցում էինք՝ հրամանատարները, ղեկավարները ե՛ւ Արցախի, ե՛ւ ՀՀ-ի նախագահները: 1995-ից առ այսօր ես որեւէ պետական միջոցառմանը չտեսա առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ նախագահներին: Հիմա հարց՝ այսօր ՀՀ ԶՈՒ-ի օրն է, քանի՞ պաշտպանության նախարար է ունեցել էս երկիրը, մենակ Տոնոյան Դավի՞թն է, ասենք, առաջին եւ վերջին նախարա՞րն է, բա ո՞ւր են նախկին նախարարները: Մենք իրավունք չունենք էս ձեւի ապրենք, սա պետական միջոցառում է: Անկախ քաղաքական հայացքներից, դերից, զբաղեցրած պաշտոններից, աչքերի գույնից, մենք բոլորին պետք է հարգենք: Լավ, մենք մի հատ լավ նախագահ չե՞նք ունենալու էդ նախագահի կենացը խմենք: Այստեղ պետք է կանգնեն բոլոր պաշտպանության նախկին նախարարները, նրանք, ովքեր չկան, շիրիմին ծաղիկ դնեինք, խոնարհվեինք, նրանք, ովքեր կան, շնորհակալություն հայտնեինք մենք բոլորս»:
Ճշտեցինք, այսինքն, չենք հարգել, դրա՞ համար չեն եկել այսօր Եռաբլուր՝ Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Իհարկե, չենք հարգել ու շարունակում ենք չհարգել: Մենք պետական ինստիտուտների ղեկավարներին չե՛նք հարգում»:
Aravot.am-ի հարցին՝ ասում եք՝ Քոչարյանի դեմ մեղադրանքը հարցեր է առաջացնում, բա որ օր օրի Քոչարյանը հարստանում էր, դա հարցեր չէ՞ր առաջացնում՝ Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Չթողնեիք: Մենք բոլորս միասին չթողնեինք: Ինչի՞ ենք թողել հարստանա, որ հետո էլ ինտերվյուներ անե՞նք այսպես: Եթե ասում եք հարստացել է ու եթե իհարկե, իրականությանը համապատասխանում է: Ասում են՝ թալանչիներ են, չթողնեիք, ինչի՞ եք թողել թալան անեն, ինչի՞ եք թողել ախրաննիկներով ման գան: Այ էսօր բոլորը կանգնած են այստեղ, ինձ պահակ ունե՞մ այստեղ, ինչի՞ ենք թողնում պահակներով ման գան, հետո էլ ասենք՝ չթողեցին մոտենան: Ինչի՞ չենք կարում ազատ, հանգիստ կազմակերպված ապրենք, էս մեր երկիրը չի՞»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
արդարեւ, Արցախում տարածուած է այն կարծիքը թէ, եթէ որոշ պահէ մը ետք Քոչարյանը նիւթապաշտ հակումներ ունեցաւ, այդ ալ՝ Երեւանի վատ ազդեցութեան պատճառով էր… ձեւով մը, յարմարեցաւ միջավայրին… ասեց՝ հա՜, այդպէ՞ս է, դեհ լաւ, Ձեզ ցոյց տամ ուրեմն թէ ոնց կ’անեն…
ամէն դէպքում, այն մեղադրանքը որու «հիման» վրայ, ամիսներէ ի վեր բանտարկուած է, առանց որեւէ դատավարութիւն, կապ չունի այդ բնոյթի զրպարտութիւնների հետ
այդ պատճառով ալ քաղբանտարկյալ է
Այո,ճիշտ կռահեցիր քանի որ նման տարբերակ կա:Լինելով ազգադավ ՀՅԴ-ի անդամ պատգամավորական գործունեությունն իրականացրել էս «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության կազմում։ 2007-2010 թվականներին եղել էս ԼՂՀ նախագահի խորհրդական։Իսկ Բակոն, Ռոբի խնդրանքը չի մերժե եվ Արցախից ուղարկեց հենց այն սպեցի տղաներին որոնք ջարդեցին Ժիրոյի խմբին Բեր ձորում:Չի բացառվում նաեվ Մովսեսի մասնակցությունը,Օգանովի ու էլի մի քանիսի:
Ո՞ւմ համար դեռեւս պարզ չէ, որ Արցախը Հայաստան է: Մի՞թե դժվար է հասկանալ, որ ՀՀ քաղաքացին նույնպես զոհվեց Ձեր կողքին ուս ուսի տված, ընդհանուր կռվում:Այս տարիների վաստակն Արցախի ներկա ստատուս քվոն է, որը առնվազն մենք` հայերս, ի տարբերություն Ադրբեջանի, ընդունում ենք:
Միայն բանը նրանում է որ Արցախի ղեկավարներից շատերը սրում են իրավիճակը ինչպես Հեյդարը:Իսկ Արցախը Ձեր հոր տնից չէք բերել ,դա Հայաստան է ու վերջ իսկ դուք կմնաք ազգի թալանչիներ եվ մարդասպաններ:Ամոթ Ձեզ, գոնե այս պահին հեռացեք եվ թույլ տվեք որ Արցախի ժողովուրդը լուծի իր հարցերը եվ ոչ թե Ձեր նման, իրավիճակ էք սրում որպիսի ձեր թալանը փրկեք եվ ոչ թե Արցախի ժողովրդին օգնեք:
Ռոբի տարազը Ձեզ էլ կհասնի, նա ձեզ բոլորիտ արդեն ծախել է: