Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արմավիր» ՔԿՀ-ում նորից դատապարտյալ է մահացել

Հունվար 28,2019 10:45

Մեր տեղեկություններով, կեսգիշերին մոտ ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել։ 61-ամյա Արամ Ա.-ի ինքնազգացողությունը առավոտյան վատացել էր, սակայն նա հրաժարվել էր շտապ օգնություն կանչելուց։ Ի դեպ, քրեական աշխարհում մահացողը հայտնի է «Կիլիկիացի Արամ» մականունով:

Ըստ մեր աղբյուրի՝ երբ երկրորդ անգամ իրեն վատ է զգացել, ՔԿՀ-ի բուժակն ու պատասխանատուները շտապ օգնություն են կանչել։ Բայց դատապարտյալի կյանքը փրկել չի հաջողվել:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ մահացողը թոքերի հետ կապված խնդիր ուներ, իսկ վերջին օրերին նրա մոտ թոքաբորբ էր հայտնաբերվել։

Մի ուշագրավ փաստ էլ. դատապարտյալը պատիժը կրում էր ՔԿՀ-ի 2-րդ մասնաշենքում, ուր ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 20-ին հանկարծամահ էր եղել դատապարտյալ Սահակ Սահակյանը։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031