Թել-Ավիվում ընթացող ձյուդոյի «Grand Prix»-ում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ 90 կգ քաշային Արսեն Խանջյանը նույն ճանապարհով ընթացավ, ինչպես նրա թիմակից Ֆերդինանդ Կարապետյանը: Արսենը պայքարը սկսեց երկրորդ մրցափուլից, որում առավելության հասավ տատամիի տերերից Նադավ Զուրաթի նկատմամբ (նկարում): Երկրորդ գոտեմարտում, որտեղ Խանջյանի մրցակիցը ամերիկացի Քոլթոն Բրաունն էր, պասիվ մարտի համար մեր մարզիկը երեք անգամ դեղին քարտ ստացավ, եւ հաղթանակը շնորհվեց ամերիկացուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ