Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի ՊՆ-ն արտահանման արտոնագրեր է կասեցրել դրոնների սկանդալային գործի շրջանակներում․ Արմեն Աշոտյան

Հունվար 27,2019 23:34

Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է ավիաշինարարական ընկերության երեք ղեկավարի արտահանման արտոնագրերը դրոնների սկանդալային գործի շրջանակներում` կապված Ադրբեջանի հորդորով Լեռնային Ղարաբաղում դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածների հետ:

Դեռևս 2017 թվականի նոյեմբերին Արեւելյան գործընկերության Խորհրդարանական Վեհաժողովը ընդունել էր իմ հեղինակած և հայկական պատվիրակության կողմից ներկայացված «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձև:

Ընդունված բանաձեւը հղում է կատարում միջազգային բազմաթիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի, այդ թվում նաեւ ռոբոտաշինության ոլորտի 116 հիմնադիրների եւ 26 պետությունների առաջատար կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ին հղված նամակին՝ մահացու զենքերի մարտահրավերներին հրատապ կերպով արձագանքման անհրաժեշտության եւ դրանց միջազգային կիրառման սահմանափակումների առնչությամբ:

Այն նախեւառաջ վերաբերում է վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը:

Ընդունված բանաձեւի համապատասխան կետով Վեհաժողովը կարեւորում է ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը միջազգային իրավական նորմերի շրջանակում, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ ինքնավար զենքերի թիրախավորված կիրառումը: Արեւելյան գործընկերության երկրներին նաեւ կոչ է արվում նպաստելու թափանցիկ եւ հաշվետու քաղաքականության իրականացմանը՝ կապված մարդասպան ռոբոտների կամ այսպես կոչված «killer robot»-ների կիրառման հետ: Բանաձեւում կարեւորվել է նաեւ հակամարտության գոտիներում հետաքննության մեխանիզմների ներդրումը՝ նպատակ ունենալով բացահայտել եւ կանխարգելել այնպիսի մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն հակամարտության գոտիներին հարակից տարածքներում ապրող խաղաղ բնակչության նկատմամբ կամայական գործողությունների իրականացմանը: Ի դեպ, բանաձևին դեմ էր քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:

Սա յուրահատուկ և հաջողակ նախաձեռնություն էր, և, կարծում եմ, Հայաստանի պատասխանատուները բոլոր մակարդակներում պետք է շարունակեն այս խնդրի միջազգայնացմանն ու կանոնակարգմանը միտված նախաձեռնությունները:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10217447016625475

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031