Ջիբրալթարում ընթացող շախմատի «Gibraltar Chess Festival»-ում 5-րդ տուրից հետո Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը եւ Հրանտ Մելքումյանը մի փոքր բարելավել էին դիրքերը մրցաշարային աղյուսակում: Արոնյանը 4 միավորով 12-րդն էր, Մելքումյանը՝ 40-րդը (3,5):
Այսօր վեցերորդ տուրը դեռ չի ավարտվել, սակայն Լեւոն Արոնյանը սեւերով 51-րդ քայլում հաղթել է անգլիացի հանրահայտ գրոսմայստեր Նայջըլ Շորթին եւ կրկին միացել առաջատարներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ