Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

44 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորվածի մահը ապտակ է ՀՀ դատական իշխանությանը․ Արա Ղարագյոզյան

Հունվար 27,2019 16:37

44 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձի մահը հերթական ապտակն է ՀՀ դատական իշխանությանը։ Նողկալի և զզվելի է, որ անարդարությունից ստիպված կալանավորված անձը հացադուլ է հայտարարում, իսկ պետական մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում վերջինիս խնդիրը լուծելու ուղղությամբ։

Սա տիպիկ անմարդկային վերաբերմունք է, որը դրսևորվել է անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ։ Իսկ ինչ պայմաններում է գտնվել  հացադուլավոր անձը այդ 44 օրերի ընթացքում, չեմ էլ ուզում պատկերացնել։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլավորների խուցը գտնվում է առաջին հարկում, որտեղ անտանելի գարշահոտություն, խոնավություն և հակասանիտարական վիճակ է։ Հաց բերողի մահվան համար մինչև օրս ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, հիմա էլ այս դեպքը։

Արա ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ

ՓԱՍՏԱԲԱՆ

https://www.facebook.com/ara.karagiozyan/posts/2187192268005056

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ապտակ է՝ դատական իշխանութեան, հա՞…
     
    Այս «փաստաբանին» մէկը թող բացատրէ որ դատարանը ինքնաբուխ, ինքն իր գլխէն, ըստ էութեան որեւէ դատավարութենէ առաջ, չի կալանաւորեր մեղադրեալը:
     
    Այդ կալանաւորումը կախեալ է գործադիր իշխանութեան կապուած, կառավարութեան ներկայացուցիչ՝ դատախազութենէն: Եթէ ան չպահանջէ կալանաւորում, չի լինի կալանաւորում: Եթէ ան չառարկէ կալանաւորման փոփոխութեան միտող մեղադրեալը հայցին, կը փոխուի կալանաւորումը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031