Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խեղաթյուրում եք իրականությունը»․ եվրադեսպանը՝ Հայաստանին ԱլԳ բոլոր վեց երկրներից ամենաքիչ ֆինանսավորումը հատկացնելու մասին 

Հունվար 26,2019 20:21

Երեկ Aravot.am-ը Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուց հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Եվրամիությունը Համաշխարհային բանկի հետ միասին ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու նպատակով Արևելյան գործընկերության վեց երկրներից ամենաքիչ ֆինանսավորումը հատկացնում Հայաստանին։ Հիշեցնենք, որ մինչև 2030 թվականը պատրաստվում են շուրջ 13 միլիարդ եվրո տրամադրել ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրներին։

Մենք նշեցինք, որ հրապարակմամբ հանդես է եկել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ վկայակոչելով ԵՄ պատրաստած փաստաթուղթը, համաձայն որի՝ Հայաստանն այդ ծրագրի շրջանակներում ստանալու է 732 միլիոն եվրո, Ադրբեջանը՝ 2,078 միլիարդ եվրո, Բելառուսը՝ 1,248 միլիարդ եվրո, Վրաստանը՝ 3,417 միլիարդ եվրո, Մոլդովան՝ 917 միլիոն եվրո, Ուկրաինան՝ 4,453 միլիարդ եվրո։

Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման», Հայաստանում ֆինանսավորվելիք նախագծերը ոչ միայն ավելի փոքր են, քան մյուս հինգ երկրներում, այլև պակաս բազմազան։

Ի պատասխան՝ Պյոտր Սվիտալսկին ասաց․ «Խեղաթյուրում եք իրականությունը, ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք աջակցությունը մեկ շնչի հաշվով, Հայաստանի Հանրապետությունը թիվ մեկն է։ Եվ այս տարի այդ աջակցությունը Հայաստանին ավելանալու է ևս մեկ անգամ»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՅ says:

    Լսեք, բավական է, հերիք եղավ, քսանութ տարվա պետություն ենք, մինչև երբ պիտի ուզվորությամբ ապրենք… Եվ դեռ դժգոհում ենք, թե քիչ եք տվել:

    • Հ.Շ. says:

      նկատի ունենալով թէ ով է, այսպէս դժգոհողը, նիւթի լրիւ ուրիշ բան է

      կայ երկու տարբերակ

      վերոնշեալ դժգոհութիւն յայտնողը,

      կամ
      ա) Արեւմուտքին ասում է՝ այ քեզ բա՜ն, այսքան բան կատարեցինք, ձեզի համար, եւ այսքան քի՞չ էք վարձատրում

      կամ ել
      բ) տեսէք, Սորոսի ճեպից սնանող մեր գործակիցներ, նորէն չի ստացվել, բաւական բան չենք յաջողած կատարալ, նոր վարչակարգն դեռ մնում է դաշնակից Ռուսաստանին, այդ պատճառով ալ ահա, տեսա՞ք, քիչ փող է տալիս Արեւմուտքը… ուրեմն, չթուլանաք, պիտի որ շարունակենք մեր աշխատանքը

  2. Հ.Շ. says:

    Date of Grant Letter: 2017-06-30
    Program: Civil Society; Grant Number: 19732
    Organization: Union of Informed Citizens, NGO
    Contact: Daniel Ioannisyan Grant Amount: $30,500.00
    http://www.osf.am/about-company/grants-lists/2017/
    ——-
    Date of Grant Letter: 2018-10-31
    Program: Civil Society; Grant Number: 19982
    Organization: Union of Informed Citizens, NGO
    Contact: Daniel Ioannisyan Grant Amount: $67,500
    http://www.osf.am/about-company/grants-lists/2018/

    Date of Grant Letter: 2018-07-01
    Program: Civil Society; Grant Number: 19950
    Organization: Union of Informed Citizens, NGO
    Contact: Daniel Ioannisyan Grant Amount: $91,000
    —–
    Date of Grant Letter: 2018-01-24
    Program: Civil Society; Grant Number: 19862-EU
    Organization: Union of Informed Citizens, NGO
    Contact: Daniel Ioannisyan Grant Amount: 39,021,600 AMD
    Purpose: The project aims to train 50 journalists to cover the monitoring and advocacy of civil society organisations in the areas of human rights, criminal justice and social equity and to provide grants to six groups of journalists to conduct investigation in these three fields. The project will also train 75 youth activists to equip them with the knowledge and skills to participate in the monitoring and advocacy of civil society organisations and to engage in thematic coalitions of the three fields. This project is a part of the European Union-funded project “Pursuing positive change through empowering civil society,” which is implemented by the OSF – Armenia, Institute of Public Policy, NGO and Union of Informed Citizens, NGO.
    http://www.osf.am/about-company/grants-lists/2018/
    ——
    անուշ լինի՜՜

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031