«Դեռեւս վաղ է մտածել, որ հայերը կվերադառնան Սիրիա, քանի որ չի երեւում հակամարտության վերջը: Կարծես թե վերջանում է ԻՊ-ի դեմ պայքարը, բայց շարունակվում է մեկ այլ հակամարտություն, օրինակ՝ թուրք-քրդական, ռուս-ամերիկյան, եւ ամեն ինչ կրկին խառնվում է իրար»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց թուրք-քրդական հակամարտության հարցերի փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Սիրիայի իշխանության վերջին հայտարարություններից մեկին այն մասին, որ Դեր Զորի հայկական եկեղեցին կվերականգնվի, փորձագետը նշեց. «Կարծում եմ՝ դա ուղղակի հույս ներշնչող ժեստ էր»:
Կարեն Հովհաննիսյանի բնորոշմամբ. «Կարելի է ասել, որ Սիրիայում դեռ նոր է սկսվում ամեն ինչ, եւ պետք է մտածել ոչ թե վերադառնալու մասին, այլ հակառակը՝ այն մասին, թե ինչպես կարող ենք մեր հայրենակիցներին փորձել անվտանգ դուրս բերել»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/231129841109255/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ