Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր օրինագիծը սահմանում է «հիբրիդային ավտոմոբիլ» եւ «հեծանվային արահետ» հասկացությունները». փորձագետ

Հունվար 26,2019 16:15

«Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Դավիթ Պեդանյանն այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Արդարադատության նախարարության մշակած օրինագծին, որն առնչվում է ճանապարհային երթեւեկության անվտանգությանը: Դավիթ Պեդանյանի փոխանցմամբ՝ օրինագիծն ուշադրության է արժանի ոչ միայն մեքենայում երեխաներին «քարսիթով» տեղափոխելու կետով, այլեւ մի շարք այլ սահմանումներով, որոնք նախկինում օրենքի ուժ չէին ստացել:

  • «Հետիոտնային և հեծանվային արահետ (Հեծանվահետիոտնային արահետ)»՝ երթևեկելի մասից կառուցվածքով առանձնացված ճանապարհի տարր կամ առանձին ճանապարհ՝ նախատեսված հետիոտներից առանձին կամ նրանց հետ համատեղ հեծանվորդների երթևեկության համար:
  •   «Հեծանվորդների համար գոտի»՝ երթևեկելի մասի մյուս հատվածից հորիզոնական գծանշումով առանձնացված և նշանով նշված երթևեկելի մասի գոտի՝ նախատեսված հեծանիվներով և մոպեդներով երթևեկելու համար:
  • «Հիբրիդային ավտոմոբիլ»՝ էներգիայի 2-ից ոչ պակաս տարբեր փոխակերպիչներ (շարժիչներ) ունեցող և տրանսպորտային միջոցը շարժման մեջ դնելու նպատակների համար էներգիայի կուտակման 2 տարբեր համակարգեր ունեցող տրանսպորտային միջոց:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031