Թել-Ավիվում ընթացող ձյուդոյի «Grand Prix» մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի առաջատար 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, որը մեկնարկային գոտեմարտում ծնոտի վնասվածք էր ստացել, երրորդ շրջանում պարտվեց Տաջիկստանի ներկայացուցիչ Բեհրուզի Խոջազոդային: Վերջինը չհասավ եզրափակիչ, եւ մեր մարզիկը զրկվեց սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու իրավունքից:
Այսօր պայքարի մեջ կմտնի 90 կգ քաշային Արսեն Խանջյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ