Սիրով տեղեկացնում եմ, որ ընտրվել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և Սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Ընտրվել եմ միաձայն, ինչն, իհարկե, անչափ հաճելի է, բայց և միևնույն ժամանակ՝ էլ ավելի պարտավորեցնող։
Աշխատանքի ընթացքում պատրաստ եմ համագործակցության ադեկվատ, շահագրգիռ, բնագավառի հանդեպ սրտացավ բոլոր կողմերի հետ։ Գլխավոր նպատակն է՝ բուհ-ի ունեցած խնդիրների որակյալ և համակարգային լուծումը, ինչպես նաև զարգացման շարունակական ընթացքի ապահովումը։
Եվ մի կարևոր հայտարարություն էլ պատգամավորական գործունեությանս հետ կապված։
Ներգրավված եմ «Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի,սփյուռքի և երիտասարդության» հարցերի մշտական հանձնաժողովում։ Չսահմանափակելով պատգամավորի գործունեության շրջանակները՝ այնուամենայնիվ դա իրենից ենթադրում է հատկապես վերոնշյալ բնագավառների հանդեպ առավել հատուկ ուշադրություն։ Ուստի հետաքրքիր առաջարկներով և հարցերով կարող եք անկաշկանդ դիմել։
Արսեն ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ
ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
https://www.facebook.com/arsen.julfalakyan/posts/2351139018239197