Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը մասնակիցներին հրավերներ ուղարկելու հարցերով չի զբաղվել․ պարզաբանում

Հունվար 26,2019 14:21

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը երեկ քաղաքապետարանից պարզաբանում էր պահանջել՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․

Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմությունն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին հերթին հիմնված է փոխադարձ հարգանքի վրա:
Բայց արի ու տես, որ իրականությունը հեռու է մեր պատկերացումներից, և գուցե ավելի տխուր է, քան հանարապետականների ժամանակաշրջանում էր: Նույնիսկ նրանց օրերում նման բան տեղի չի ունեցել, որ ծրագրի քննարկման մասին տեղյակ չպահեն որևէ խմբակցության:
Քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս պնդել է, թե իր համար բոլոր խմբակցությունները հավասար են…. Կարծես թե հավասարության նշանը դրվել է «Իմ քայլի«» և ԲՀԿ-ի միջև: Քաղաքապետարանը ծրագիր է քննարկում, քննարկմանը ներկա են «Իմ քայլ» և ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամները, իսկ Լույս խմբակցությանը ոչինչ չի ասվել…
Պահանջում եմ պարզաբանում:

Ի պատասխան Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը տարածել է հետևյալ պարզաբանումը․
«Եղել է թյուրիմացություն, որը, անշուշտ, կշտկվի։ Նաեւ տեղեկացնում եմ, որ քաղաքապետը նշված քննարկման կազմակերպմամբ, այդ թվում, հասկանալի է, մասնակիցներին հրավերներ ուղարկելու հարցերով չի զբաղվել։ Կարծում եմ, նմանատիպ խնդիրները հանգիստ կարելի է լուծել՝ առանց դրանց նշանակությունը գերագնահատելու»։

https://www.facebook.com/photo.php?fbid=1929568773807022&set=a.504370469660200&type=3&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031