Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարսիթը» պատվիրելով արժեցել է 23.000 դրամ, իսկ ՀՀ-ում 30-40.000 դրամ է». Դավիթ Պեդանյան

Հունվար 26,2019 13:28

«Այդ նախագծում, բացի «քարսիթ»-ի հարցից, ավելի հետաքրքիր հարցեր կան: Շատերը չգիտեն, որ ըստ նախագծի՝ մինչեւ յոթ տարեկան երեխաների ամրակապումը անվտանգության միջոցներով պարտադիր է, իսկ 7-12 տարեկանի դեպքում, եթե երեխան փոքրամարմին է, պահանջը պարտադիր է, եթե նա նստում է վարորդի կողքին»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով օրենքի նախագծին, որով նախատեսվում է մեքենաներում երեխաների երթեւեկությունը կազմակերպել անվտանգության միջոցներով՝ «քարսիթ»-ի կիրառմամբ, ասաց «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը:

Նրա բնորոշմաբ՝ ճիշտ չէ ընդունել անվերահսկելի օրենքները. «ՀՀ-ում, օրինակ, մեքենայի հետեւի դռների ապակիների մգեցվածությունը թույլատրելի է, ուստի ոստիկանը չի տեսնում՝ երեխան «քարսիթո՞վ» է, թե ոչ, ուստի չի կարող վերահսկել: Բացի այդ, շատերը անգամ եթե մեքենա ունեն, սովոր են երեխաներին գիրկը նստեցնել, ինչը չի համապատասխանում անվտանգության կանոններին, դա վտանգավոր է: Այսինքն, անվտանգության շուրջ ճիշտ քարոզչության խնդիր ունենք: Մյուս կողմից, մեկ մեքենայում երեք «քարսիթ» տեղավորել հնարավոր չէ»:

Իսկ թե ինչպես է օրենքի նախագիծը կարգավորելու երեխաների անվտանգությունն, օրինակ, տաքսիներում, փորձագետը նշեց, որ այդ հարցը եւս լիարժեք չէ, թերացումներ կան. «Հասարակական տրանսպորտն, առհասարակ, վտանգավոր է մարդկանց համար: Տաքսիների համար սահմանված չէ, որ իրենք պետք է հարմարանքներ ունենան հաշմանդամություն ունեցողների կամ երեխաների համար, ուստի անվտանգության երաշխքները պետք է լինեն բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»: Դավիթ Պեդանյանը նաեւ տեղեկացրեց, որ ըստ նախագծի՝ «քարսիթի» չկիրառումը ենթադրելու է վարչական տույժ՝ 5000 դրամի չափով: Պեդանյանն իր օրինակով մատնանշեց, որ երեխայի համար արտերկրից «կարսիթի» ձեռքբերումն արժեցել է 23 000 դրամ(այն ունիվերսալ է, եւ կարող է օգտագործվել թե 5 ամսական, եւ թե 5 տարեկան երեխայի համար), իսկ ՀՀ-ում արժե, օրինակ, 30- 40.000 դրամ: «Եթե հանկարծ պարզենք, որ այդ օրինագիծն ինչ-որ մեկի «քարսիթի» բիզնեսի համար է, աղմուկ կհանենք»,-վստահեցրեց Դավիթ Պեդանյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութերում

https://www.facebook.com/aravot.am/videos/376017806521644/

 

https://www.facebook.com/aravot.am/videos/2263482347044893/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031