Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային օրենսգրքի փոփոխություններով ավելի է բարձրանում շարքային քաղաքացիների հարկային բեռը․ «Ժամանակ»

Հունվար 26,2019 12:10

Հայաստանի ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը, ինչպես միշտ, հիմնավորվում է «բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապահովել կայուն նախադրյալներ» բառակապակցություններով:

Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ փոփոխություններով ավելի է բարձրանում շարքային քաղաքացիների հարկային բեռը և նվազում մարդկանց եկամուտները: Միայն մեկ օրինակ. 2019թ. հուլիսի 1-ից նախատեսվում է սեղմված գազի ակցիզային հարկը գործող 25 հազարի փոխարեն դարձնել 34 հազար դրամ, ինչը նշանակում է, որ գազի գինը մեքենաների համար կավելանա խորանարդի համար ևս 10 դրամով: Թե ինչով սա պետք է նպաստի ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը կամ մյուս հռչակված նպատակների իրագործմանը՝ կիմանան միայն նոր Հայաստանի իշխանությունները:

Ի դեպ, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունը 2018թ. հունվարից բարձրացնում էր սեղմված գազի ակցիզային հարկը, հին Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը դրա կտրուկ հակառակորդներից էր և նույնիսկ այդ խնդրի վերաբերյալ հանրահավաքներ էր հրավիրում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031