Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կառավարության անդամները ստույգ տեղեկություններ կհաղորդեն, նույնը կարող եք պահանջել մյուսներից․ «Հրապարակ»

Հունվար 26,2019 11:32

Շատ օգտակար գործ է սկսել իշխող քաղաքական ուժը՝ պայքար կեղծ, իրենց լեզվով ասած՝ ֆեյք լուրերի դեմ։ Ո՞ր հասարակությունը չի ուզենա լսել ու կարդալ միայն 100 տոկոսով ճշտված տեղեկություններ։ Բայց նման պահանջ հանրությանը՝ Ֆեյսբուքին ու ԶԼՄ-ներին ներկայացնելուց առաջ նախ ինքներդ ձեզ ներկայացրեք։ Այս օրերին համացանցում պտտում են տեսահոլովակը, որտեղ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության օրերին տեսախցիկներ էր փակում՝ «սերդեչնի պրիվետ» ուղարկելով Սաշիկին, իսկ հեղափոխությունից հետո իրենց իսկ նշանակած ՃՈ պետը հաղորդագրություն տարածեց, որ Սաշիկը ոչ մի կապ չունի արագաչափերի հետ։

Դեկտեմբերի 28-ին կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր էջում գրեց․ «Պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության սիրելի ներկայացուցիչներ, ինձ հասնում են տեղեկություններ (չճշտված), որ Հին Հայաստանում մնացած փոքր թվով ռեկտորներ կամ նրանց կամակատարները փորձում են ճնշում գործադրել, որպեսզի դուք խորհուրդներում կատարեք նրանց կամքը։ Եթե այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, շատ ավելի լավ։ Թող, ուրեմն, սա լինի կանխարգելիչ գրառում»։
Երբ կառավարության անդամները ստույգ տեղեկություններ կհաղորդեն, նույնը կարող եք պահանջել մյուսներից։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031