Վերջին շրջանում տարածվող լուրերի համաձայն՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը եւ իր ընտանիքը լքել են Հայաստանը։
«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Պողոսյանն իսկապես որոշ ժամանակ է՝ չի բնակվում «Մոնումենտի» իր շքեղ առանձնատանը։
Մենք այցելեցինք այն թաղամաս, որտեղ գտնվում է Միհրան Պողոսյանի առանձնատունը։ Տան աշխատակիցներից մեկը մեզ փոխանցեց, որ թեեւ տանը բնակվողներ կան, սակայն տվյալ պահին աշխատանքի են։ Աշխատակիցը չհստակեցրեց, թե ովքեր են բնակիչները եւ երբ կվերադառնան։
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում