Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական կողմը պետք է փորձի խուսանավել այս կամ այն ճամբարի հետ նույնացվելուց․ «Ժողովուրդ»

Հունվար 26,2019 11:02

Հայաստանն արտաքին քաղաքական դաշտում հայտնվել է շատ նուրբ իրողության առաջ. Վենեսուելայում վերջին օրերի քաղաքական զարգացումները աշխարհաքաղաքական հակասությունների նոր թատերաբեմի են վերածվել, ընդ որում, առաջիկա ամիսներին հազիվ թե իրավիճակը կարգավորվի: ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Վրաստանը և այլ պետություններ իրենց աջակցությունն են հայտնել ընդդիմադիր Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ցույցեր սկսել նախագահի դեմ: Մինչդեռ Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, Իրանը, Բոլիվիան և այլ երկրներ երկրի օրինական ղեկավար են համարում նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որը հակասահմանադրական է համարել քաղաքական հակառակորդի գործողությունները:

Հայաստանը եւս կանգնած է այս հարցում դիրքորոշում արտահայտելու հրամայականի առաջ: Միայն թե, կողմերից որեւէ մեկին աջակցություն ցուցաբերելը կարող է աշխարհաքաղաքական աստառ ստանալ, ընկալվել որպես քաղաքակրթական, արժեքային ընտրություն: Մի հանգամանք, որը ձեռնտու չէ մեզ, եւ հայկական կողմը պետք է փորձի խուսանավել այս կամ այն ճամբարի հետ նույնացվելուց, հանդես գալով հնարավորինս հավասարակշռված դիրքերից:

Պատահական չէ, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում նշել է, թե ՀՀ-ն շարունակում է հետեւել զարգացումներին` հասկանալու, թե իրադարձությունները որքանով են համապատասխանում այդ երկրի օրենսդրությանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031