Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կա՞ն կո­ռուպ­ցի­ոն ռիս­կեր հար­կա­դիր սեր­վի­տու­տի անց­կաց­ման ժա­մա­նակ

Հունվար 26,2019 13:00

 Ներ­կա­յաց­վել էր ապա­ցույց Գ. Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նին կից շի­նու­թյան տա­րա­ծում բազ­մա­ֆունկ­ցի­ո­նալ բնա­կե­լի շեն­քի կա­ռուց­ման նա­խագ­ծի վե­րա­բեր­յալ

Ում օգ­տին էլ լի­նի փոր­ձա­գետ­նե­րի եզ­րա­կա­ցու­թյու­նը, մի­եւ­նույն է, կող­մե­րից մե­կը դժ­գո­հում է, էլ չենք խո­սում այն փոր­ձա­գետ­նե­րի մա­սին, ով­քեր փոր­ձաքն­նու­թյունն անց­կաց­նում են առանց վի­ճե­լի տա­րած­քում գտն­վե­լու, «թղ­թեր բա­ցել-­փա­կե­լով»:

Հար­կա­դիր սեր­վի­տուտ անց­կաց­նե­լու պա­հան­ջով հուն­վա­րին դա­տա­րա­նում մեկ գործ կար. Ջորջ Թու­ֆան­չի Յար­վան­տի, Բա­ի­զար Շր­բու­թյա­նի, Մա­րի­նա Այ­վազ­յա­նի, Շանթ Շա­րո­յա­նի, Շի­րազ Յր­վան­տի, Հա­րութ Շա­րո­յա­նի, Նա­ի­մա Թաֆնք­ջի­ի, Ֆրիջ Շա­րո­յա­նի, «Նու­ո­մո Վե­լոդ­րո­մո» ՍՊ ըն­կե­րու­թյան, եր­րորդ անձ Երեւ­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի գոր­ծը: Նույն գոր­ծով «Նու­ո­մո Վե­լոդ­րո­մո» ՍՊ ըն­կե­րու­թյան հա­կընդ­դեմ հայ­ցը սկզբ­նա­կան հայց­վոր­նե­րի դեմ է` շի­նու­թյու­նը քան­դե­լուն պար­տա­վո­րեց­նե­լու պա­հան­ջի մա­սին:

Հայց­վոր­ներն իրենց սե­փա­կա­նու­թյու­նը հան­դի­սա­ցող ք. Երեւ­ան, Գր. Լու­սա­վոր­չի 6/1 հաս­ցե­ում գտն­վող տա­րածք մուտք ու ելք են անում բա­ցա­ռա­պես պա­տաս­խա­նո­ղի սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քով պատ­կա­նող հո­ղա­մա­սով: Հայց­վոր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­մի­կոն Մա­նուկ­յա­նը միջ­նոր­դել էր փոր­ձաքն­նու­թյան կա­տա­րու­մը հանձ­նա­րա­րել «Փոր­ձա­գի­տա­կան կենտ­րոն» ՊՈ­ԱԿ­-ին, իսկ պա­տաս­խա­նող «Նու­ո­մո Վե­լոդ­րո­մո» ՍՊ ըն­կե­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­նա Սար­դար­յանն էլ առար­կել էր փոր­ձաքն­նու­թյուն նշա­նա­կե­լու միջ­նոր­դու­թյան դեմ եւ հայտ­նել էր, որ եթե դա­տա­րանն անհ­րա­ժեշտ կգտ­նի սույն գոր­ծով նշա­նա­կել փոր­ձաքն­նու­թյուն, ապա իրենք էլ միջ­նոր­դում են, որ­պես­զի փոր­ձաքն­նու­թյան կա­տա­րու­մը հանձ­նա­րար­վի «Էքս­պերտ Լա­բո­րա­տո­րի­ա» ՍՊ ըն­կե­րու­թյա­նը:

Դա­տա­րա­նը բա­վա­րա­րել էր միջ­նոր­դու­թյու­նը, հիմք ըն­դու­նե­լով ՀՀ քա­ղա­քա­ցի­ա­կան դա­տա­վա­րու­թյան օրենսգր­քի 60-րդ հոդ­վա­ծի 1-ին կե­տի պա­հան­ջը. «Դա­տա­րա­նը գտ­նում է, որ դա­տա-շ­ի­նա­րա­րա­տեխ­նի­կա­կան փոր­ձաքն­նու­թյան նշա­նա­կու­մը սույն քա­ղա­քա­ցի­ա­կան գոր­ծով կա­րող է ապա­հո­վել գոր­ծի քն­նու­թյան ըն­թաց­քում ծա­գած հա­տուկ գի­տե­լիք­ներ պա­հան­ջող հար­ցե­րի պար­զա­բա­նու­մը»: Դա­տա­րա­նը «հայց­վո­րի փոր­ձա­գի­տա­կան կենտ­րո­նին» էր հանձ­նա­րա­րել, ար­ձա­նագ­րե­լով. «Դա­տա­րանն անհ­րա­ժեշտ է հա­մա­րում նշել, որ պա­տաս­խա­նո­ղի ներ­կա­յա­ցուց­չի կող­մից դա­տա­րա­նին ներ­կա­յաց­ված միջ­նոր­դու­թյու­նը՝ փոր­ձաքն­նու­թյան կա­տա­րու­մը մեկ այլ կազ­մա­կեր­պու­թյա­նը հանձ­նա­րա­րե­լու մա­սին որեւ­է հիմ­նա­վոր­մամբ չփաս­տարկ­վեց»:

Փոր­ձա­գետ­նե­րին հե­տեւ­յալ հար­ցերն էին առա­ջադր­վել.

1. Հնա­րա­վո՞ր է, արդ­յոք, հայց­վոր­նե­րին սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քով պատ­կա­նող ք. Երեւ­ան, Գ. Լու­սա­վոր­չի 6/1 հաս­ցե­ում գտն­վող գույքն ազա­տո­րեն եւ անար­գել մուտք գոր­ծել եւ դուրս գալ, գույքն օգ­տա­գոր­ծել իր նպա­տա­կա­յին նշա­նա­կու­թյամբ՝ առանց «Նու­ո­մո Վե­լոդ­րո­մո» ՍՊ ըն­կե­րու­թյա­նը սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քով պատ­կա­նող Գր. Լու­սա­վոր­չի 4/3 հաս­ցե­ում գտն­վող տա­րած­քում հար­կա­դիր սեր­վի­տուտ սահ­մա­նե­լու:

2. Ի՞նչ տար­բե­րակ­ներ կան «Նու­ո­մո Վե­լոդ­րո­մո» ՍՊ ըն­կե­րու­թյա­նը պատ­կա­նող տա­րած­քով անց­նե­լու եւ Գր. Լու­սա­վոր­չի 6/1 հաս­ցե­ում գտն­վող ան­շարժ գույք մուտք գոր­ծե­լու հա­մար:

Ըստ պա­տաս­խա­նո­ղի` «Հայց­վոր­նե­րը չու­նեն որեւ­է իրա­վա­կան հիմք, որի խախտ­ման պա­րա­գա­յում զրկ­ված են իրենց սե­փա­կա­նու­թյու­նը հան­դի­սա­ցող տա­րածք անար­գել մուտք գոր­ծե­լու եւ այն տի­րա­պե­տե­լու, օգ­տա­գոր­ծե­լու իրա­վուն­քից: Որ­պես­զի հայց­վոր­նե­րը զրկ­ված լի­նեն իրենց սե­փա­կա­նու­թյու­նը հան­դի­սա­ցող տա­րածք անար­գել մուտք գոր­ծե­լու եւ այն տի­րա­պե­տե­լու, օգ­տա­գոր­ծե­լու իրա­վուն­քից, նախ եւ առաջ անհ­րա­ժեշտ է ու­նե­նալ այդ իրա­վուն­քը, մինչ­դեռ հայց­վոր­նե­րը որեւ­է կերպ չեն ապա­ցու­ցում, որ ու­նեն իրենց սե­փա­կա­նու­թյու­նը հան­դի­սա­ցող տա­րածք անար­գել մուտք գոր­ծե­լու եւ այն տի­րա­պե­տե­լու, օգ­տա­գոր­ծե­լու իրա­վունք, թե­եւ կրում են ապա­ցուց­ման բե­ռը», ուս­տի խնդ­րել էին հայ­ցը՝ հար­կա­դիր սեր­վի­տուտ սահ­մա­նե­լու պա­հան­ջի մա­սին, մեր­ժել: Ըստ պա­տաս­խա­նո­ղի, իրենց պատ­կա­նող տա­րած­քի շու­կա­յա­կան ար­ժե­քը հայց­վո­րի կող­մից իրա­կա­նաց­վող շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի պատ­ճա­ռով ներ­կա­յումս ըն­կել է, քա­նի որ չեն պահ­պան­վել շի­նա­րա­րու­թյան կա­նոն­նե­րը: Նրանք կաս­կա­ծի տակ էին առել նա­եւ այն, թե արդ­յոք քա­ղա­քա­պե­տա­րա­նը շի­նա­րա­րա­կան թույլտ­վու­թյուն տվել է:

Հայց­վոր կող­մը պն­դում է, թե մի­ակ ճա­նա­պար­հը փակ է, իսկ պա­տաս­խա­նողն ասում է՝  առ­կա են այլ ճա­նա­պարհ­ներ:

«Պա­տաս­խա­նո­ղը չէր նշել, թե որ­տեղ էին առ­կա այդ այլ ճա­նա­պարհ­նե­րը, որոնց մա­սին իրենք չգի­տե­ին: Սեր­վի­տու­տի առ­կա­յու­թյան դեպ­քում հայց­վոր­ներս դա­տա­կան կար­գով չէ­ինք պա­հան­ջի սահ­մա­նել հար­կա­դիր սեր­վի­տուտ, եւ կա­մա­վոր սեր­վի­տու­տի բա­ցա­կա­յու­թյունն է հիմք հան­դի­սա­ցել այդ­պի­սի պա­հան­ջով դա­տա­րան դի­մե­լու հա­մար»,- պն­դել էր հայց­վոր կող­մը:

Գոր­ծում առ­կա ապա­ցույց­նե­րից մե­կի հա­մա­ձայն,  01.07.2013 թվա­կա­նին ճար­տա­րա­պե­տա­հա­տա­կագ­ծա­յին առա­ջադ­րանք է տր­վել Երեւ­ա­նի նախ­կին քա­ղա­քա­պետ Տա­րոն Մար­գար­յա­նի կող­մից: Այն տրա­մադ­րե­լու հա­մար հիմք են հան­դի­սա­ցել կա­ռու­ցա­պա­տո­ղի հայ­տը, ան­շարժ գույ­քի սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քի գրանց­ման 02.06.2005թ. վկա­յա­կա­նը, ճար­տա­րա­պե­տու­թյան եւ քա­ղա­քաշ­ի­նու­թյան վար­չու­թյան կող­մից 18.05.2004թ. տր­ված գլ­խա­վոր հա­տա­կա­գի­ծը եւ նա­խագ­ծի էս­քի­զա­յին առա­ջար­կը: 01.07.2013թ. ճար­տա­րա­պե­տա­հա­տա­կագ­ծա­յին առա­ջադ­րան­քի հի­ման վրա 22.05.2014 թվա­կա­նին տր­վել է փոր­ձաքն­նու­թյան եզ­րա­կա­ցու­թյու­նը` Երեւ­ան քա­ղա­քի Կենտ­րոն վար­չա­կան շր­ջա­նի Գր. Լու­սա­վոր­չի փո­ղո­ցի թիվ 6 հաս­ցե­ում, Գ. Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նին կից շի­նու­թյան տա­րած­քում բազ­մա­ֆունկ­ցի­ո­նալ բնա­կե­լի շեն­քի կա­ռուց­ման նա­խագ­ծի վե­րա­բեր­յալ:

Առար­կու­թյուն­ներ կա­յին եր­րորդ ան­ձի վե­րա­բեր­յալ, քա­նի որ նույն գոր­ծով կա­յաց­վե­լիք դա­տա­կան ակ­տը որեւ­է կերպ չի կա­րող ազ­դել քա­ղա­քա­պե­տա­րա­նի իրա­վունք­նե­րի եւ պար­տա­կա­նու­թյուն­նե­րի վրա: Ըստ հայց­վո­րի, չէր նշ­վել, թե հա­կըն­դդեմ հայց­վո­րի ո՞ր իրա­վունքն է խախտ­վել շի­նու­թյան գո­յու­թյամբ, արդ­յոք առ­կա՞ են այն քան­դե­լու իրա­վա­կան հիմ­քե­րը, արդ­յոք հա­կընդ­դեմ հայց­վորն ու­նի՞ իրա­վա­կան եւ օրի­նա­կան շա­հագրգռ­վա­ծու­թյուն նման պա­հանջ ներ­կա­յաց­նե­լու հա­մար, ուս­տի հայց­վոր­նե­րի սե­փա­կա­նու­թյու­նը հան­դի­սա­ցող գույ­քը քան­դե­լը չի կա­րող հա­մար­վել իրա­վա­չափ:

Եր­րորդ անձ ներգ­րավ­ված Երեւ­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը 2018 թվա­կա­նի հուն­վա­րի 29-ին դա­տա­րան է ներ­կա­յաց­րել իրա­վա­կան դիր­քո­րոշ­ում, հա­մա­ձայն որի, Երեւ­ա­նի քա­ղա­քա­պե­տի 02.04.2003թ. թիվ 656-Ա որոշ­մամբ Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նի շեն­քին կից Գր. Լու­սա­վո­րիչ փող. թիվ 6/1 հաս­ցե­ի շի­նու­թյան զբա­ղեց­րած հո­ղա­մա­սը սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քով տրա­մադր­վել է «Գեւ­որգ-Հ­րայր» ՍՊԸ-­ին, որը 30.04.2014 թվա­կա­նին են­թարկ­վել է պե­տա­կան գրանց­ման, իսկ ան­շարժ գույ­քի առու­վա­ճառ­քի արդ­յուն­քում նշ­ված հաս­ցե­ի գույ­քի սե­փա­կա­նա­տե­րեր են դար­ձել նույն գոր­ծով հայց­վոր­նե­րը:

Գր. Լու­սա­վոր­չի փող. թիվ 4/3 հաս­ցե­ում գտն­վող 9018.6 քմ հե­ծան­վահ­րա­պա­րա­կի եւ 1.38810 քմ հո­ղա­տա­րած­քի սե­փա­կա­նա­տեր հան­դի­սա­ցող «Նու­ո­վո Վե­լոդ­րո­մո» ՍՊԸ-­ի սե­փա­կա­նա­տի­րոջ կող­մից իրա­կա­նաց­վող շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի պատ­ճա­ռով հայց­վոր­նե­րը զրկ­վել են իրենց սե­փա­կա­նու­թյու­նը հան­դի­սա­ցող տա­րած­քի մուտ­քի եւ ել­քի հնա­րա­վո­րու­թյու­նից, որի կա­պակ­ցու­թյամբ դի­մել են դա­տա­րան` հար­կա­դիր սեր­վի­տուտ սահ­մա­նե­լու խնդ­րան­քով:

Երեւ­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կազ­մի ճար­տա­րա­պե­տու­թյան եւ քա­ղա­քաշ­ի­նու­թյան վար­չու­թյու­նը 04.05.2016թ. թիվ 18-06/350 գրու­թյամբ հայտ­նել է, որ «Նու­ո­վո Վե­լոդ­րո­մո» ՍՊԸ-­ին սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քով պատ­կա­նող հո­ղա­տա­րած­քում Գր. Լու­սա­վոր­չի փո­ղոց թիվ 4/3 հաս­ցե­ում շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ իրա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով նա­խա­գիծ եւ շի­նա­րա­րու­թյան թույլտ­վու­թյուն չի տրա­մադր­վել: Մի­ա­ժա­մա­նակ հայտն­վել է, որ Գր. Լու­սա­վոր­չի փո­ղոց թիվ 6/1 հաս­ցե­ում գտն­վող 246.6 քմ մա­կե­րե­սով հո­ղա­մա­սում Երեւ­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից բազ­մա­ֆունկ­ցի­ո­նալ շեն­քի կա­ռուց­ման հա­մար տր­վել է ճար­տա­րա­պե­տա­հա­տա­կագ­ծա­յին առա­ջադ­րան­քը եւ 24.02.2016 թվա­կա­նին հա­մա­ձայ­նեց­վել է նա­խա­գի­ծը:

Երեւ­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կազ­մի ճար­տա­րա­պե­տու­թյան եւ քա­ղա­քաշ­ի­նու­թյան վար­չու­թյան 25.07.2016թ. թիվ 18-06/706 գրու­թյամբ հայտն­վել է, որ  Գր. Լու­սա­վոր­չի փող. թիվ 6/1 հաս­ցե­ում կա­ռուց­վող բազ­մա­ֆունկ­ցի­ո­նալ շեն­քի մուտքն ու ել­քը նա­խա­տես­ված է Գր. Լու­սա­վո­րիչ փո­ղո­ցի կող­մից:

Մին­դեռ, «ՀՀ փոր­ձա­գի­տա­կան կենտ­րոն» ՊՈ­ԱԿ­-ի 16.06.2017թ. թիվ 17791607 փոր­ձա­գե­տի եզ­րա­կա­ցու­թյան հա­մա­ձայն` Երեւ­ա­նի Գր. Լու­սա­վոր­չի 6/1 հաս­ցե­ում գտն­վող շի­նու­թյուն անար­գել մուտք գոր­ծե­լու եւ դուրս գա­լու, գույքն իր նպա­տա­կա­յին նշա­նա­կու­թյամբ օգ­տա­գոր­ծե­լու` առանց «Նու­ո­վո Վե­լոդ­րոմ» ՍՊԸ-­ի սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քով պատ­կա­նող Գր. Լու­սա­վոր­չի փո­ղոց թիվ 4/3 հաս­ցե­ում գտն­վող տա­րած­քում հար­կա­դիր սեր­վի­տուտ սահ­մա­նե­լու, հնա­րա­վոր չէ:

ՌՈՒ­ԶԱՆ ՄԻ­ՆԱՍ­ՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

25.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031