Սփյուռքի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառմանը հետեւեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան հետեւյալ գրառումը.
Ի պատասխան լրագրողների հարցերին եւ հաշվի առնելով առաջացած աժիոտաժը՝ հայտնում եմ.
1. Այսօր իրոք հանդիպել եմ ԵՎՐԱՆԵՍՏ-ում հայկական պատվիրակության նորանշանակ ղեկավար Մխիթար Հայրապետյանի հետ։
2. Հասկանում եմ ոմանց տարակուսանքը ու ցավով նշում, որ նախկինների եւ ներկաների միջեւ նման աշխատանքային շփումները դեռ բացառություն են, թեպետ՝ կենսական անհրաժեշտություն երկրի շահերի տեսակետից։
3. Ողջունում եմ իր նախաձեռնությունը եւ շեշտում, որ ինքս նույնպես ճիշտ եմ վարվել։
4. Մանրամասն պատմել եմ աշխատանքի, նվաճումների, խնդիրների եւ կառույցի ներքին խոհանոցի մասին։
5. Պետություն ներկայացնելը պատիվ է, պետության շահեր պաշտպանելը՝ ծառայություն, պետություն սիրելը՝ աշխարհայացք։
6. Հաջողություն եմ մաղթում Ազգային Ժողովի նոր պատվիրակությանը, ապագայում եւս պատրաստ եմ հնարավորություններիս շրջանակներում աջակցել երկու հայկական պետությունների շահերի պաշտպանությանը արտերկրում, ինչպես նաեւ շարունակելու եմ հետեւել եւ հարկ եղած դեպքում՝ քննադատել իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականությունը։
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10217433675171947