Այսօր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը իր ՖԲ էջում գրառում է արել վերջերս բավականին քննարկված բերած եւ հետ տարած բազմոցի վերաբերյալ իր պատկերով «Մեդիալաբի» ծաղրանկարի մասին:
Նա գրում է.
Աչքովս ընկավ, լավ է ստացվել)) Այս զավեշտալի ծաղրանկարի համար երևի արժեր, որ ասածս խոսքերը շուռումուռ տային և կահույքի մասին ապատեղեկատվություն տարածվեր:
Ի դեպ, իմ աշխատասենյակի համար նոր կահույք պահանջելու մասին լրագրողները շարունակում են հարցնել ու հարցնել: Ու ես տարակուսում եմ՝ ինչ ճոխությունների մասին է խոսքը: Ինձ համար չի գնվել ո՛չ նոր մեքենա, ո՛չ նոր տեխնիկա, ո՛չ նոր կահույք: Ես չունեմ դրա պահանջը: Եթե կան իրեր, որ պետք է փոխվեն, ապա ինձ համար նախընտրելի է, որ դրանք վերանորոգվեն, ոչ թե գնվեն նորերը: Հասկանալի է, որ ես ունեմ ներկայացուցչական կարգավիճակ, և իմ սենյակ են այցելելու նաև Հայաստանի հյուրերը, և ես ուզում եմ, որ ԱԺ-ն հնարավորինս ներկայանալի լինի: Բայց ամեն ինչ լինելու է շատ պարզ, առանց որևէ ճոխությունների, ես դրան դեմ եմ: Եվ այս հարցերն ինձ համար ընդհանրապես կարևոր հարցեր չեն:
հ.գ ահա այն բազմոցը, որը պետք է նոր պաստառով պատեն, որովհետև երկար ժամանակ պահեստում էր պահված ու վրայի փոշին չի անցնում: Ես պատրաստ եմ ձեզ պատմել իմ աշխատանքի հետ կապված ամեն ինչ, բայց արդյոք իմաստ ունե՞ր, որ մամուլն այսքան ժամանակ ձեր ուշադրությունը ու ժամանակը զբաղեցներ սրանով
https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/2330288000335754
եթէ բովանդակալից, իմաստալից մի բան անէք, Համեստափայլ Տիկին, այն ժամանակ մամուլն ալ այսքան շատ չէր զբաղուէր Ձեր բազմոցով
նոյնիսկ, Ձեզի համար նախընտրելի է որ հանրութիւնը զբաղուին բազմոցի պատմութիւններով, քան թէ ուշադրութեամբ ուսումնասիրէ Ձեր որեւէ «գործունէութեան», եւ մանաւանդ Ձեր հանճարեղ յայտարարութիւնները
հմմմ… այստեղ երեւի արդէն Ձեզի օգնում է, մամուլը…