Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեդիա ինստիտուտի աշխատակիցն օդանավակայանում իմացել է, որ  ՌԴ եւ Բելառուսի «սեւ ցուցակում» է

Հունվար 25,2019 22:56

Արգելվել է շվեդական  Fojo Media Institute -ի աշխատակից, Բելառուսի հետ տարվող ծրագրերի ղեկավար Օլգա Վալեի մուտքը Բելառուս՝  ռուսական «սեւ ցուցակում» լինելու պատճառով: Այդ մասին տեղեկանում ենք Բելառուսի լրագրողական ասոցիացիայի կայքից :

Բելառուսի լրագրողական ասոցիացիայի հրավերով Օլգա Վալեն պետք է ժամաներ այդ երկիր՝ հանդիպելու տեղի երիտասարդ լրագրողների հետ: Հունվարի 25-ին, սակայն, նա ձերբակալվել է Մինսկի օդանավակայանի սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից: Նրան հայտնել են, որ չի կարող մուտք գործել Բելառուս եւ հավելել, որ Բելառուսը Ռուսաստանի հետ համատեղ «սեւ ցուցակ» ունի, իսկ տիկին Օլգան ՌԴ «սեւ ցուցակում» է:

Բելառուսի լրագրողական ասոցիացիայի, Բելառուսի Ժուռնալիստների միության եւ Բելառուսի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտի  փաստմամբ, Fojօ Media Institute-ը շուրջ 15 տարի է համագործակցում է բելառուսական լրագրողական կազմակերպությունների հետ: Նախկինում նման միջադեպեր չեն գրանցվել:

Օլգա Վալեն Ֆեյսբուքի իր էջում  գրել է. «Ահա այսպես ավարտվեց իմ այցը Բելառուս: Սահմանին կանգնած ես անցանկալի անձ էի այդ երկիր մուտք գործելու համար: 4 թռիչքից, գնացքով, ապա 100 կմ  մեքենայով գնալուց հետո երեկոյան վերջապես այս դժոխքը կավարտվի եւ կվերադառնամ տուն: Ասացին, որ Ռուսաստան էլ չեն թողնի»:

Կփորձենք նաեւ մեկնաբանություն ստանալ տիկին Վալեից:

Պարտրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը՝ baj.by-ի:

Հ.Գ.- Ի դեպ, FOJO մեդիա ինստիտուտի հետ համագործակցել են նաեւ հայաստանյան շատ լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Առավոտը»,  եւ լրատվությանն առնչվող հասարակական կազմակերպություններ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031