Երևանի քաղաքապետարանն Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների ենթակայության մի շարք ՀՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել: Հունվարի 23-ին կայացած մրցույթի արդյունքում «Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Հայկ Ավագյանը: «Երևանի Արաբկիրի խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Նարեկ Ղուկասյանը, իսկ «Երևանի Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մանակապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող չի ճանաչվել: «Թիվ 6 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում էլ երկու հաղթող է ճանաչվել՝ Ծովինար Սարգսյանը և Մինիոնա Պետրոսյանը, որոնցից մեկի հետ եռօրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը կկնքի աշխատանքային պայմանագիր:
Էրեբունու թաղային համայնքի «Վարդավառ զբոսայգի» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, իսկ «Օքրո Օքրոյանի անվ. թիվ 3 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար՝ հաղթող է ճանաչվել Գայանե Երիցյանը: «Թիվ 11 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար դիմորդը չի ներկայացել, ինչի արդյունքում մրցույթը համարվել է չկայացած: «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին էլ հայտ չի ներկայացվել:
Հունվարի 24-ին կայացած մրցույթի արդյունքում «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Ռուբեն Սիմոնյանը: «Երևանի հ. 14 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում դիմորդը չի հաղթահարել թեստային առաջադրանքը, արդյունքում հաղթող չի ճանաչվել: «Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի N 22 գրադարան ՀՈԱԿ-ի տնօրենի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Նունե Աղասյանը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երևանի հ. 79 մանկապարտեզ» և «Երևանի հ. 94 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրենների պաշտոնների համար հայտարարված մրցույթում դիմորդները չեն հաղթահարել թեստային առաջադրանքները և հարցազրույցի փուլը, արդյունքում հաղթողներ չեն ճանաչվել: «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող տնօրեն Շուշանիկ Քսպոյանը թեստային առաջադրանքը չի հաղթահարել, մրցույթում հաղթող են ճանաչվել Անուշ Գալստյանը և Արմինե Պետրոսյանը, որոնցից մեկի հետ եռօրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը կկնքի աշխատանքային պայմանագիր:
Հունվարի 25-ին կայացած մրցույթի արդյունքում «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող չի ճանաչվել:
«Երևանի Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Համայակ Բաբայանը, իսկ «Երևանի Նորք-Մարաշի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար՝ հաղթող չի ճանաչվել:
Երեւանի քաղաքապետարան