Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն է «Մարտի 1-ով» մեղադրյալ Միքայել Հարությունյանին առաջինը պաշտոն տվել

Հունվար 25,2019 22:19

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ նույն գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին (լուսանկարում) 2007-ին պաշտպանության նախարար նշանակելիս Քոչարյանը տեղյակ չի եղել, որ վերջինս ՌԴ քաղաքացի է:

Հայկ Ալումյանը Aravot.am-ի հետ զրույցում հիշեցրեց Միքայել Հարությունյանի կենսագրությունը, նա 1992-ից պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Զինված ուժերում:

Հիշեցնենք, որ 1992-ին Միքայել Հարությունյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, իսկ 1994-2007 թվականը նշանակվել է շտաբի պետ: Հիշեցնենք նաեւ, որ 1992-ի  հունվարի 28-ին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է ստորագրել  ՀՀ Զինված ուժերի ստեղծման մասին հրամանագիրը եւ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին է  Հարությունյանը ստանձնել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, իսկ հետագայում նաեւ շտաբի պետի պաշտոնը:

«Եթե մինչեւ 2007 թվականը  Միքայել Հարությունյանն աշխատել է Զինված ուժերում, ո՞վ պետք է ստուգեր քաղաքացիության հարցը մինչեւ նշանակելը, մի մարդ, ում մասին հիմա ոչինչ չի խոսվում: Նախ սկզբում նրանց հարցրեք՝ ինչու չեն ստուգել, որովհետեւ 2007-ին նրան նախարարի պաշտոնում նշանակողը, եթե գիտի՝ այս մարդը 15 տարի ամենաբարձր պաշտոններն է զբաղեցրել համակարգում, որտեղի ՞ց պետք է ենթադրեր, որ քաղաքացիության խնդիր կլինի: Այդ հարցերն ուղղեք նրանց, որոնք 1992 թվականից պարոն Հարությունյանին նշանակել են Զինված ուժերի շտաբի պետի տեղակալի ու պետի պաշտոններում, նրա նշանակման հրամանագիրը ստորագրողից հարցրեք, տեսնենք՝ ինքը ինչ է ասում, հետո կանցնենք իմ պաշտպանյալին, մենք կմեկնաբանենք՝ ինչու է Հարությունյանը դրանից  15 տարի անց շարունակել աշխատել»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է․ այդ երկրի քաղաքացիություն է ունեցել նաև նշանակման պահին, ինչը ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում է։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031