Հունվարի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում սկսվել է Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Մ. Ա.-ի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. մայիսի 11-ին ժամը 12.00-ի սահմաններում խանդի հողի վրա՝ իր կնոջը կասկածելով արտաամուսնական կապեր ունենալու մեջ, Արծվաբերդում գտնվող իր առանձնատան առաջին հարկի լոգարանին կից նկուղային սենյակում դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, իր կողմից ապօրինի կրվող, սառը զենք հանդիսացող ծալովի դանակով կտրել է կնոջ պարանոցը: Դրա հետեւանքով կինը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքից մահացել է:
Մ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 4-րդ մասով: Նա կալանավորված է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ