Լրահոս
Օրվա լրահոսը

6  տարի առանց էլեկտրական հոսանքի, բնական գազի ապրող ծեր մարդու նկատմամբ պատրոն է նշանակվել

Հունվար 25,2019 19:51

3 տարի առաջ հայտնել  ենք Իջեւանի քաղաքի կենտրոնում, մի սենյականոց բնակարանում ապրող  Դ. Կարապետյանի մասին: Նրա տան դուռը մշտապես փակ է, նա տնից դուրս չի գալիս:

Դ. Կարապետյանի ծնողները  ծանոթացել են Գյումրիի մանկատանը, հետո ամուսնանալով՝ տեղափոխվել են Իջեւան: Դ. Կարապետյանի հայրը եղել է բարձր պաշտոնի: Նա երկրորդ աշխարհամարտի ժամանակ մեկնել է ռազմաճակատ, որտեղ զոհվել է: 1941 թ. ծնված Դ. Կարապետյանը գերազանցությամբ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտը, Իջեւանում աշխատանքի անցել: Նա  բնակվել է իր մոտ հետ: Հետո Դ.-ն հիվանդացել է շիզոֆրենիա հիվանդությամբ: Հարեւանների վկայությամբ ՝ մոտավորապես 1990թ. մահացել է Դ.-ի մայրը: Արդեն 6  տարի Դ. Կարապետյանը էլեկտրական հոսանք, բնական գազ չունի:  Նա չունի ՀՀ անձնագիր, որի պատճառով կենսաթոշակ չի  ստանում: Հարեւանների խոսքերով՝ նրա  խորհրդային անձնագիրը հայկականով փոխելու համար հարկ կլինի Դ.-ին լուսանկարել, ինչը շիզոֆրենիայով հիվանդ մարդու պարագայում դժվար կլինի: Նա ապրում է հարեւանների տված սննդով եւ ջրով:

Տարեմուտին՝ 2018թ. դեկտեմբերի 27-ին  Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը որոշում է ընդունել Դ. Կարապետյանի նկատմամբ պատրոնաժ նշանակելու մասին: Նրա որոշման մեջ նշված է, որ  հոգեկան անառողջ վիճակի պատճառով Դ.-ն 1978 թվականից հաշվառված է Իջեւանի ԲԿ-ում, նա չի կարողանում ղեկավարել իր գործողությունները եւ հաշիվ տալ դրանց  համար, նա ընտանիք չունի, Իջեւանի տարածաշրջանում՝ ազգականներ: Իջեւանի համայնքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը գտել է, որ անհրաժեշտություն է առաջացել նրա նկատմամբ սահմանել պատրոնաժ: Քաղաքապետի որոշման մեջ նշված է, որ Դ.-ի բնակության վայր հանդիսացող շենքի բնակիչներից մեկը  հոգում է Դ. Կարապետյանի խնամքը եւ համաձայնություն է տվել իրեն պատրոն նշանակելու նրա նկատմամբ: Քաղաքապետն իր որոշմամբ  այդ բնակչին Դ. Կարապետյանի նկատմամբ պատրոն է  նշանակել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031