Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների իրավունքները կլինեն առավել երաշխավորված. Պաշտպանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում Մոսկվայում

Հունվար 25,2019 18:35

Հունվարի 24-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի եռակողմ հանդիպումը:

Հանդիպումն առանձնացել է կարևորությամբ՝ հատկապես կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ ժամանակավորապես բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ: Նրանք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարին հասցեագրում են բողոքներ կապված իրենց աշխատանքային, սոցիալական, առողջապահական, կենսաթոշակային, կրթական և այլ իրավունքների հետ։

Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ, օրինակ, ՌԴ-ում ու Հայաստանում աշխատած ժամանակահատվածը չի հաշվարկվում միասնական կենսաթոշակային ստաժի մեջ կամ խնդիրներ են առաջ գալիս բժշկական ծառայություններից ու դրա հետ կապված սոցիալական փաթեթից օգտվելու հարցում: Առկա են նաև դիմումներ, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներին, երկրից վտարելու որոշմանը, ընտանիքներով Ռուսաստան մեկնելու դեպքում հանրակրթական դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում երեխաների ուսուցմանը և այլն: Քննարկվել են նաև Հայաստանում բնակվող ռուսաստանցիների իրավունքների պաշտպանության հարցերը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի միջև առկա արդյունավետ համագործակցության շնորհիվ նմանատիպ բոլոր դեպքերում հարցը փոխանցվում է ՌԴ գործընկերներին, որոնք էլ հաստատված պրակտիկայի ուժով  ձեռնարկում են միջոցներ քաղաքացու իրավունքի իրացումն ապահովելու ուղղությամբ:

«Ես հաճախ եմ մեր քաղաքացիների բարձրացրած հարցերը քննարկում իմ ռուս գործընկերոջ հետ, սակայն իրավական համակարգերի տարբերությունների պատճառով մենք` օմբուդսմաններս, հաճախ չենք կարողանում լուծել քաղաքացիներին վերաբերող առանձին խնդիրներ», – նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարևոր առաջնահերթություններից է մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը, համապատասխան օրենսդրության ներդաշնակեցումն ու հակասությունների վերացումը:

Ուստի, նշված նպատակներից ելնելով էլ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնց բախվում են երկու երկրների քաղաքացիները Հայաստանում և Ռուսաստանում:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արման Թաթոյանին և Տատյանա Մոսկալկովային՝ լիարժեք պատրաստակամություն հայտնելով աջակցել երկու երկրների օմբուդսմանների գործունեությանը՝ աշխատողների համար հավասար աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով։

Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան իր հերթին ընդգծել է եռակողմ հանդիպման կարևորությունը` շեշտելով, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերով նպաստել մարդու իրավունքների ամբողջական իրականացման:

Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են հետագա աշխատանքի կոնկրետ ուղղություններ ու ծրագրեր:

Ներկայացնում ենք եռակողմ հանդիպման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատրաստած տեսանյութը.

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031