Լրահոս
Օրվա լրահոսը

Զինդատախազության արձանագրած խախտումներով պաշտպանության բնագավառում պատճառված ավելի քան 2 միլիարդ դրամ վնասից մոտ 700 միլիոն դրամը վերականգվել է

Հունվար 25,2019 18:19
zindat

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում 2018թ․ ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորային ստորաբաժանումների կողմից իրականացվել է 391 ուսումնասիրություն, որոնցից 287 դեպքում կամ 73 տոկոսի պարագայում արձանագրվել են խախտումներ: Պետությանը պատճառված գույքային վնասի չափը կազմում է 2.062.426.795 ՀՀ դրամ: Համեմատության համար նշենք, որ նախորդող տարվա ընթացքում 2017 բացահայտված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է  1.805.202.342 դրամ: 2018թ. ընթացքում վերականգնվել է 679.995.540 դրամը, որը 2.3 անգամ ավելի է 2017թ. ցուցանիշից (294.507.920 դրամ):

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հարուցվել է 58 քրեական գործ։

Հարկ է ընդգծել, որ միայն զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացված 43 ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված 42 խախտման դեպքերով (2017թ.` 21) հայտնաբերվել է պետության գույքային շահերին պատճառված 1.803.945.459 դրամի վնաս, որը կազմում է հայտնաբերված վնասի չափի մոտ 90 տոկոսը: Դրանից վերականգնվել է 587.459.012 դրամը, որը կազմում է վերականգնված գումարի չափի 86 տոկոսը։

Պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազական գործառույթների իրականացմամբ  հայտնաբերված բոլոր այն դեպքերում, երբ առկա են եղել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու բավարար հիմքեր, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորային ստորաբաժանումների դատախազները «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, մինչև հայց հարուցելը, պետական շահերին վնաս հասցրած սուբյեկտներին նախազգուշացրել են կամովին հատուցել վնասը:

Ներկայացվել է նման 94 նախազգուշացում, որոնց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 178.590.645 դրամի վնաս, որի 98 տոկոսը, վերականգնվել է ԶԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ներկայացված 12 նախազգուշացման արդյունքում։

 

2018 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը շարունակվում է, որոնց արդյունքները կհրապարակվեն հընթացս։

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031