Aravot.am-ը Սիսավանի դպրոցի` պաշտոնավարման ժամկետը լրացած տնօրեն Նարինե Գալստյանից հետաքրքրվեց` ճի՞շտ է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն զգուշացրել է հանկարծ չմասնակցել տնօրենի թափուր տեղի համար մրցույթին, քանի որ ըստ հրապարակումներից մեկի` ինքը Ավշարի Գրիգորյանների մտերիմն է:
«Այո, իմ պաշտոնավարման ժամկետն իսկապես լրացել է 2018թ.-ի դեկտեմբերի 12-ին, եւ Արարատի մարզպետի կարգադրությամբ ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից: Նույն կարգադրության երկրորդ մասով ես մնացել եմ տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի նշանակումը։ Մարզպետի եւ տնօրենի միջև չառաջադրվելու վերաբերյալ որեւէ խոսակցություն չի եղել, մարզպետի կողմից չեն ձեռնարկվել տնօրենի կամ դպրոցի գործունեությանը խոչընդոտող քայլեր»,-ասաց տիկին Գալստյանը։
Նարինե Գալստյանը 1996թ.-ից այդ դպրոցում աշխատում էր որպես ուսուցիչ, իսկ 2005֊-ից` որպես տնօրեն: Նա 2016-ին ճանաչվել է որպես մարզի լավագույն տնօրեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը Նարինե Գալստյանի ֆեյսբուքյան էջից: