Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք արդեն չարաշահում եք բոլոր հնարավոր բաները». Արմեն Գեւորգյանի արձագանքը՝ Մարտի 1-ի ֆիլմում նկարահանվելու հարցին

Հունվար 25,2019 16:44

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստին դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին:

Մինչ դատարան մտնելը Արմեն Գեւորգյանին երբ հարցրեցինք՝ չի՞ պատասխանելու լրագրողների հարցերին՝ նա ասաց՝ հույս ունեմ, այսօր ամեն ինչ լավ է ավարտվելու ու հետո կպատասխանեմ:

Նիստից հետո հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեք դատարանից՝ նա ի պատասխան նախ շնորհակալություն հայտնեց, որ ԶԼՄ-ներն այսքան հետաքրքրություն են դրսեւորել իր գործի նկատմամբ: Արմեն Գեւորգյանն ասաց, որ «այս պահին որեւէ նոր բան ասելու չունեմ, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, սպասենք ամսի 29 –ին որոշումը կհրապարակվի՝ կիմանանք»:

Հարցին՝ դուք Մարտի 1-ի ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացե՞լ եք՝ Գեւորգյանը չպատասխանեց: Ավելի ուշ, երբ պարոն Գեւորգյանին ասացինք, թե ինչո՞ւ չի պատասխանում հարցերին, խուսափո՞ւմ է՝ նա արձագանքեց. «Սիրելի բարեկամներ, դուք արդեն չարաշահում եք բոլոր հնարավոր բաները: Նպատակահարմար չեմ գտնում այս պահին որեւէ հարցի պատասխանել»: Նա արագ նստեց իր մեքենան ու հեռացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031