Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Նիկոլ Փաշինյանը երկիր ներկայացնելու ունակություններ այդպես էլ ձեռք չբերեց

Հունվար 25,2019 16:09

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ասուլիսի հետքերով արձանագրում եմ մի քանի ուշագրավ (տես՝ խայտառակ) փաստ:

1. Գտնվելով Մոսկվայում, ստանձնելով ԵԱՏՄ նախագահությունը և խոսելով Հայաստանի անդամակցության մասին ԵԱՏՄ-ին՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի կրկին բնութագրում է այդ անդամակցությունը որպես սխալ քայլ: Ակնհայտորեն դիտավորյալ հնչեցրած այս գնահատականի մեջ մերկանում են իր պաշտոնավարման օրոք հայ-ռուսական հարաբերություններում առաջացած կնճիռները, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք ամիսներ շարունակ, ի պատասխան լսելով քարոզչական սուտ, թե այդ հարաբերությունները առավել լավ են ու ամուր, քան երբևէ:

2. Իսլամական պետության ստեղծումը կապել Օբամայի օրոք Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման հետ նշանակում է ոչինչ չիմանալ և չհասկանալ գեոպոլիտիկայից և տարածաշրջանային զարգացումներից:

3. Դուշանբեի հանդիպումից անմիջապես հետո ուղիղ եթերում հանդիպման արդյունքները ներկայացնող Նիկոլ Փաշինյանին եկել է փոխարինելու բանակցությունների էթիկայից և գաղտնապահությունից խոսացող Նիկոլ Փաշինյանը, որի արդեն երկրորդ հանդիպման մասին (Սանկտ Պետերբուրգ և Դավոս) Հայաստանի հասարակությունը իմանում է օտարերկրյա աղբյուրներից:

Հերթական անգամ համոզվում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը ներքին սպառման վարչապետ է և երկիր ներկայացնելու ունակություններ այդպես էլ ձեռք չբերեց:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

Լուսանկարում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը 2018-ին Վրաստան այցի ընթացքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Ու փառք Աստծո որ հիմա մենք մյուս ընտրություններում կարող ենք ազատ ու արդար քվեարկությամբ որոշել գոհ ենք թե ոչ Փաշինյանից կամ որևէ մեկ ուրիշ քաղաքական գործչից կամ կուսակցությունից: Եթե դուք ավտորիտար հետամնաց համակարգ եք նախընտրում, գնացեք Ադրբեջան կամ Ուզբեկստան: Վերցրեք ձեր նմաններին ու գնացեք, ոչ ոք չի կարոտի ձեր ու շրջակա միջավայրն էլ չեք կեղտոտի ձեր բերանը բացելով:

  2. Իրատես says:

    Երկիրը ավիրում էիք՝ եւ գործով,եւ խոսքով,լավ է,որ առաջինից պրծանք,իսկ երկրորդը՝տեսնենք,իներցիայով,որքան կշարունակեք…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031