Թել Ավիվում մեկնարկած ձյուդոյի «Grand Prix» մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի ձյուդոյի առաջատար -73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Լեչի Եդիեւի նկատմամբ ու անցավ երկրորդ փուլ: Գոտեմարտի միջնամասում հայ մարզիկը ծնոտի թեթեւ վնասվածք ստացավ, սակայն բժշկական թեթեւ միջամտությունից հետո կարողացավ մրցակցին պայքարից դուրս թողնել:
Հաջորդ շրջանում մեր ձյուդոիստը գոտեմարտելու է տաջիկ Բեհրուզի Խջազոդայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ