Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության կոչը
Ամուլսարի հանքի շահագործումը կթունավորի Հայաստանի ամբողջ ջրային համակարգը՝ վտանգելով սերունդների առողջությունն ու կյանքը:
Ուստի Ամուլսարը պետք է սար մնա:
Ամուլսարի շրջակա տարածքի բնակիչներն արդեն 7 ամիս իրենց ֆիզիկական ներկայությամբ փակ են պահում դեպի հանք տանող ճանապարհները՝ արգելելով դրա շահագործումը:
Ամուլսարի պահապանները պակաս կարևոր գործ չեն անում, քան մեր Հայրենիքի սահմանը պահող զինվորները:
Կոչ ենք անում օգնել Ամուլսարի դիրքապահներին՝ ձմեռային ցուրտ եղանակի պայմաններում հոգալու իրենց կենսական կարիքները: