Լրահոս
Օրվա լրահոսը

Անհապաղ միջոցներ ձեռնարկել վարորդական իրավունքի վկայականի վրա ՀՀ քարտեզը լիարժեք պատկերելու ուղղությամբ. «Քաղաքացու իրավունքների պաշտպան»

Հունվար 25,2019 15:05

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տարիներ շարունակ, Հայաստանի Հանրապետությունում թողարկվող տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային վարորդական վկայականի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության քարտեզի հոլոգրաֆիկ պատկերը՝ առանց Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս կազմող Արծվաշենի:

Ի պատասխան «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հարցմանը, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը հայտնել է, որ «Տրանսպորտային միջոց վարելու ազգային վարորդական վկայականի դիմերեսին ստատիկ խամրած նկարի ձևով պատկերվում է Հայաստանի Հանրապետության քարտեզի մեծ ուրվագիծը»: Բացի այդ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ին է տրամադրել վարորդական իրավունքի վկայականի վրա պատկերված ՀՀ քարտեզի պատճենահանված օրինակն առանց Արծվաշենի:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն փաստում է, որ Հայաստանի Հանրապետության պետական փաստաթղթի վրա Հայաստանի Հանրապետության քարտեզի անլիարժեք պատկերումը՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություն է:

Հաշվի առնելով դա, ինչպես նաև նշելով, որ ազգային վարորդական վկայականը՝ պետական փաստաթուղթ է և օգտագործվում է այլ երկրներում, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն պահանջում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել վարորդական իրավունքի վկայականի վրա Հայաստանի Հանրապետության քարտեզը լիարժեք պատկերելու ուղղությամբ:

Միաժամանակ, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից պահանջում է չեղարկել և հետ կանչել նախկինում՝ առանց Արծվաշենի պատկերի թողարկված վարորդական իրավունքի վկայականները:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հետևողական է լինելու բարձրացված խնդրի լուծման գործում և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը կոչ է անում զերծ մնալ քաղաքական արկածախնդրությունից, ինչպես նաև հարգանքով վերաբերվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը:

 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կ.Հեքիմյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031