Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական ստորաբաժանման հրամանատարի փորը ո՞նց կարող է քթից անցնել. Ռազմիկ Ռուշանյան

Հունվար 25,2019 14:50

«Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Ռազմիկ Ռուշանյանն իշխանափոխությունից հետո դրական միտումներ է արձանագրել ազատամարտիկների կյանքում:

«Փոփոխություններ կան, բայց նախկին իշխանության թողած ականներն ավելի շատ են, որոնք, բնականաբար, նոր իշխանություններն անմիջապես չեն կարող իմանալ, մեր գործն է ահազանգել ու հարցերը բարձրաձայնել»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց իրավապաշտպանը:

Ըստ նրա՝ ազատամարտիկների համար բուժսպասարկումը դարձել է  ավելի որակյալ, առանց քաշքշուկների, բնակարանների հարցի լուծման գործընթացում էլ տեղաշարժ կա. «Ոնց որ տեղից ուզում է  շարժվի, որոշումներ կան, բայց կատարողները քանի որ մնացել են հները, տեսնում ենք, որ տեղապտույտ կա»:

Նա նաեւ նկատեց, որ ազատամարտիկների և զորացրված զինծառայողների ընտանիքների վերաբերյալ վերաբերմունքը փոխվել է, հիմա նրանք շատ ավելի հեշտ են աշխատում ՏԻՄ-երի հետ, բայց արդարադատության ոլորտում Ռազմիկ Ռուշանյանը ոչ մի դրական տեղաշարժ դեռ չի տեսնում. «Ոչ մի դրական բան չեմ կարող ասել»:

Անդրադառնալով բանակին՝ ասաց, որ բանակում լավացել է սնունդը, զինվորների հագուստի ու  հիգիենայի պարագաների խնդիր չկա, հրամանատարական կազմի մոտեցումներն էլ փոխվել են, չնայած, ըստ նրա՝  կա մի քանի խնդիր. «Կան մի քանի բացասական կողմեր, զորամասերի անուններ չեմ տա, բայց կա զորամաս, պարբերաբար պայմանագրային զինծառայողներով ենք համալրում, բայց  նրանց մեծամասնությունը շատ կարճ ժամանակում ազատվում է, դա ցույց է տալիս, որ այդ ստորաբաժանումում բարոյահոգեբանական վիճակը վատ է»:

Իրավապաշտպանի խոսքով, այդ հարցը պատկան մարմիններին արդեն հայտնել է. «Համոզված եմ, որ շատ շուտով այդ փոփոխությունը կկատարվի, որովհետեւ մինչեւ այստեղ գալս անհրաժեշտ տեղում եմ այդ հարցը բարձրացրել: Խնդրում եմ բանակի հրամանատարությանը ուշադրություն դարձնել մի խնդրի, չեմ կարողանում հասկանալ ՝ մարտական ստորաբաժանման հրամանատարի փորը ոնց կարող է քթից անցնել, այդ հարցով խոսակցություն ունեցել եմ, ասել են՝ հիվանդ է, եթե հիվանդ է, թող թոշակի գնա, իսկ եթե բանակին պետք է, տեղափոխեք ուրիշ տեղ: Ստորաբաժանման հրամանատարը պետք է լինի եռանդուն, ֆիզիկապես առողջ, որ կարողանա զինվորից առաջ մասնակցել ամեն ինչին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ noyan-tapan.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031