Լրահոս
Օրվա լրահոսը

Նորք-Մարաշի զինված խմբի գործով Արթուր Վարդանյանին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ չարձակեցին

Հունվար 25,2019 14:44

Այսօր Նորք-Մարաշի զինված խմբի գործով խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել Վարդանյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ: Առաջարկվել էր կիրառել ստորագրություն՝ չհեռանալու մասին, կամ 1 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել: Այսօր այդ գործով դատական նիստին դատավոր Բեկթաշյանը որոշեց միջնորդությունը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Նշենք, Վարդանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանը մի քանի անգամ միջնորդություն է ներկայացրել, բոլորն էլ մերժվել են:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 8-ը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031