Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն Հայաստանին խորհուրդ է տվել ապահովել, որ բոլոր քրեական գործերը համահունչ լինեն օրենքի դրույթներին, արդարադատության անկախությանը և անկախ դատավարությանը

Հունվար 25,2019 14:39

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձմեռային նստաշրջանում երեկ ընդունել է Վեհաժողովի մոնիտորինգային ընթացակարգերի ու դրանց ժամանակավոր վերանայման մասին բանաձև:

ԵԽԽՎ ընդհանուր մոնիտորինգի տակ է գտնվում 10 երկիր՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ուկրաինա, Մոլդովա, Ռուսաստան, Սերբիա, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, իսկ հետմոնիտորինգային գործընթացում՝ Բուլղարիան, Մոնտենեգրոն և Մակեդոնիան։

Բանաձևում Վեհաժողովը ողջունում է զեկույցի ժամանակաշրջանում գրանցված դրական զարգացումներն ու առաջընթացը մի շարք երկրներում:

Մասնավորապես նշվում է, որ Հայաստանը կարողացել է խաղաղ ճանապարհով հասնել խաղաղության, և դա համապատասխանում է նոր Սահմանադրության դրույթներին:

Հայաստանի իշխանությունները գլխավոր ընտրություններից հետո պետք է վերսկսեն բարեփոխումներն առանցքային ոլորտներում, ինչպիսիք են ընտանեկան բռնության դեմ պայքարը, և ընդունեն օրենսդրություն, որը հնարավորություն կտա արդյունավետ կերպով պայքարել ընտրությունների ընթացքում ձայների գնման և վարչական ռեսուրսի կիրառման դեմ:

Բացի այդ Հայաստանին խորհուրդ է տրվում ապահովել, որ բոլոր քրեական գործերը, այդ թվում 2008թ. մարտի ողբերգական իրադարձությունների, կոռուպցիայի մասին պնդումների քննությունները, խստորեն պետք է համահունչ լինեն օրենքի դրույթներին, արդարադատության անկախությանը և անկախ դատավարությանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031