Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդա Սաֆարյան. «Այն, որ փաստաթղթավորված մեզ չի հաջողվել ստանալ այդ տեղեկությունը, չի նշանակում, որ թիկնապահները չեն մասնակցել». «Ժամանակ»

Հունվար 25,2019 13:17

Փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը անդրադառնալով ֆիլմում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի հետ կապված խնդրին, նշեց, որ Փաստահավաք խմբում բազմիցս քննարկվել է հարցն այն տեսանկյունից, որ եղել են տեսանյութեր, որոնցում ակնհայտ երևացել են, որ թիկնապահներ են եղել, և այդ անձանց ինքնությունը պարզելու, նաև նրանց՝ համազգեստով այնտեղ գտնվելու որոշակի տեղեկատվության են տիրապետել այդ գործի հետ կապված:

«Այո՛, օլիգարխների թիկնապահները մասնակցել են այդ գործողություններին։ Մենք փորձեցինք ինքներս պարզել և փաստեր հավաքել, գնալ և իրային պահեստում պարզել, թե արդյոք նմանատիպ արձանագրումներ կա՞ն, ովքե՞ր են պահեստից ստացել ռազմամթերք, հագուստ, հանդերձանք, ամեն ինչ։ Փաստահավաք խմբի հինգ անդամներով եղել ենք ՊՆ իրային պահեստում, սակայն մեզ ներս չեն թողել և մեզ հնարավորություն չեն տվել այդ մատյանները զննության ենթարկելու, և այդպես էլ այդ հարցը մնաց չստացված, այդ գրությունը ո՛չ հաստատելու և ո՛չ էլ հերքելու շրջանակում, բայց քանի որ խուսափումն ակնհայտ է, որ այդ մատյանները մեզ չտրամադրվեն, ընդամենը արձանագրել ենք այդ փաստը, որ նման տեղեկություններ և փաստական հանգամանքներ և տվյալներ եղել են Փաստահավաք խմբի տրամադրության տակ։ Եվ դրանք իշխանության դիմադրության պայմաններում չեն լուսաբանվել, չեն հաստատվել, որովհետև նաև այս կապակցությամբ Փաստահավաք խմբի ղեկավարը բազմաթիվ գրություններ ուղարկեց, որ խոչընդոտ են հանդիսանում Փաստահավաք խմբի գործունեությանը, մասնավորապես՝ այդ հարցի պարզաբանման հետ կապված, և դրանից հետո ոչ միայն պատասխաններ չստացանք, ոչ միայն միջոցներ չձեռնարկվեցին իրային պահեստը բացելու և մատյաններ տրամադրելու: Այս առումով նաև կարծում եմ, որ այս բոլորը նպաստեցին Փաստահավաք խմբի ցրման համար, այսինքն՝ որևէ մեկին պետք չէր դա դարձնել հավաստի ապացույց, և դրա համար զարգացումներն այդպես ընթացան»,-հավելեց Սեդա Սաֆարյանը։

Ինչու է Գագիկ Ծառուկյանը մտահոգվում. Սեդա Սաֆարյանը հիշեցնում է, որ այդ փաստաթուղթը տպագրվել է թերթերում, 2010 թվականին այդ ցուցակը տպագրվել է, Փաստահավաք խմբի զեկույցում այդ անունները կան։

«Այն, որ փաստաթղթավորված մեզ չի հաջողվել ստանալ այդ տեղեկությունը, չի նշանակում, որ թիկնապահները չեն մասնակցել, տեսանյութեր են եղել, որտեղ երևացել են այդ թիկնապահները, և շատերը ճանաչում են նրանց։ Մենք հարցում ենք իրականացրել, մարդիկ կան, որ ասել են՝ այսինչի թիկնապահը եղել է այնտեղ. այնպես որ՝ փոքր երկիր ենք, և շատերի թիկնապահներին անձամբ են ճանաչել։ Եվ հիմա հարցն այն է, թե մասնակցության ինչ չափ, գործողությունների ինչ ծավալ են ունեցել, սա կարող է կասկածի տակ դրվել, բայց մասնակցությունը չի կարող կասկածի տակ դրվել, որովհետև նրանք եղել են»,- նշեց նա։

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031