Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդանշական է, որ դաշնակցությունը լիակատար տապալումից, ինչպես շատերն են ասում, սեփական լեգենդը վերջնականապես մաշեցնելուց հետո իր ռեստարտը սկսում է հենց Արցախից. «Իրատես»

Հունվար 25,2019 11:54

Որքան էլ պարադոքսալ հնչի, այնուամենայնիվ, իրական քաղաքական գաղափարախոսություններ ունեցող ուժերը, մանավանդ ընդդիմադիր հավակնություններ ունեցող, հայտնվել են խորհրդարանից դուրս։ Խոսքը վերաբերում է և՛ Հայ հեղափոխական դաշնակցությանը, և՛ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, և՛ այն քաղաքական ուժերին, որոնք կա՛մ սկսել էին ձևավորվել վերջին մեկ տարվա ընթացքում, կա՛մ ընտրություններից հետո էին սկսել կազմավորման պրոցեսը։

Թերևս, որպես պոտենցիալ ընդդիմադիր ուժ ընկալվում էին նաև արևմտամետ ուղղվածություն ունեցող «Մենք» դաշինքը ձևավորած քաղաքական միավորները, սակայն կառավարության երկու երրորդը ձևավորվելուց հետո պարզ դարձավ, որ դաշինքի մաս կազմած «Հանրապետություն» կուսակցությունն, ըստ էության, դարձավ իշխանության մաս՝ կառավարություն գործուղելով իր առաջնորդներից մեկին՝ Արտակ Զեյնալյանին, և աջակցության հայտարարությամբ հանդես գալով։

Ինչևէ, ընդդիմադիր դաշտի երկու խաղացողներն այսօր ունեն բավականին լուրջ խնդիր. փորձում են վերադասավորվել ստեղծված իրավիճակում, մաքրել իրենց շարքերը, փոխել վերնախավը։ Այս առումով առաջին ծիծեռնակը, թերևս, դաշնակցությունն է, որը վերջին օրերին իր ընդհանուր ժողովն էր անցկացնում։ Այս հավաքը բավականին հետաքրքիր մթնոլորտում էր անցնում։ Նախ՝ այն աչքի էր ընկնում ուշագրավ սիմվոլիզմով։ Առանձնակի շեշտվում է այն հանգամանքը, որ դաշնակցությունը վերագործարկում է ինքն իրեն և այդ քայլը սկսում է Արցախից։

Այս ամենը խորհրդանշական է, քանի որ ՀՅԴ-ն 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին ծպտված, այնուհետև բացահայտ իր գործունեությունը սկսեց Արցախից, ակտիվորեն մասնակցեց ազատամարտին, այնուհետև լրջորեն ամրապնդվեց այնտեղի քաղաքական և հանրային դաշտում։ Նույնիսկ այնպիսի հեղինակություն ուներ, որ մի կարճ ժամանակաշրջանում փաստացի ստանձնել էր Արցախի ղեկավարումը։ Եվ միայն Հայաստանի այն ժամանակվա ղեկավարության և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի կոշտ գործողությունների, ուղղակի ճնշումների ու պահանջների միջոցով դաշնակցությունը զիջեց իր դիրքերը։

Խորհրդանշական է, որ դաշնակցությունը լիակատար տապալումից, ինչպես շատերն են ասում, սեփական լեգենդը վերջնականապես մաշեցնելուց հետո իր ռեստարտը սկսում է հենց Արցախից։ Այս տեսակետից կարևոր էր կուսակցությունում նոմենկլատուրային փոփոխություն կատարելու որոշումը։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031