Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից։
ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը նշեց, որ անձնագիրն առավել վաղ էր վերադարձվել, դեռ խափանման միջոցը կալանքը գրավով փոխարինելուց հետո, իսկ երկրից դուրս գալու վերաբերյալ տեղեկությունն այս պահին չմեկնաբանեց։
Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հաստատեց, որ ՀՔԾ-ն թույլատրել է Մայրապետյանին դուրս գալ երկրից։ Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Մայրապետյանը բուժվելու է Գերմանիայի Դրեզդեն քաղաքի Կառլ Գուստավի անվան համալսարանական հիվանդանոցում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում