Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը զրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

Հունվար 25,2019 11:30

Քիչ առաջ Արմավիրի քաղաքապետարանի ավագանին գեներալ Մանվել Գրիգորյանին զրկեց Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից:

Այսօր կայացած քաղաքապետարանի ավագանու նիստում որոշման նախագիծը ներկայացվեց, քննարկում չեղավ. ավագանու անդամներից ոչ ոք կարծիք չբարձրաձայնեց:

Իրենց դիրքորոշումը նրանք արտահայտեցին քվեարկությամբ՝ ավագանին միաձայն քվեարկեց Մանվել Գրիգորյանին Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու օգտին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սիրարփի Առուստամյան says:

    Ցավոք, այս փաստը ևս խոսում է այն մասին, որ մեր հայկական հսարակությունը հիվանդ է։ Ժոովրդական խոսք կա՝ Եզը երբ ընկնում է, դանակավորները շատանում են։
    Այդ մարդու մասին բոլորս ունենք մեր կարծիքը, մեծամասամբ՝ ոչ դրական (մեղմ ասած), բայց ինչպես ցանկացած մարդ, նա ունի ընտանիք, երեխաներ, թոռներ, հարազատներ, որոնց ցավ կպատճառի այն ամենը, ինչ կապված է նրա՝ այս վերջին ժամանակներում կատարվող իրադարձությունների հետ։
    Ես կցանկանայի, որ մենք բոլորս մի քիչ ավելի զուսպ լինեինք և մեզ թույլ չտայինք այնպիսի տգեղ արարքներ, ինչպիսին էր այն բուռն ուրախությունը, երբ այդ մարդուն նորից որոշեցին բանտ տանել։
    Սթափվե՛ք, սիրելի հայրենակիցներ, ամենավատ մարդն էլ կարեկցանքի և պաշտպանության իրավունք ունի։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031