Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Նիկոլ Փաշինյանն իր թիմին չստիպի վերադարձնել այդ գումարները, ապա… «Հրապարակ»

Հունվար 25,2019 11:28

Վաղվանից բոլոր այն պաշտոնյաները, որ իրենք իրենց ու իրենց աշխատակազմերին պարգեւատրել են սրտի ուզածի չափով, պետք է սկսեն այդ գումարները վերադարձնել։

Եթե Նիկոլ Փաշինյանն իր թիմին չստիպի վերադարձնել այդ գումարները, ապա ինքն էլ մեղսակից կդառնա այդ բացահայտ թալանին եւ ընչաքաղցների խրախճանքին։ Սա արդեն սովորական խաշ ուտելու մեղադրանք չէ, պարոն Փաշինյան, ոչ էլ այս ելույթն է Ձեզ եւ նախկիններին նույնացնելու փորձ։ Դուք այլ ելք չունեք պարզապես, քան ժողովրդի կողքին կանգնելն ու Ձեր իսկ թիմակիցներին դատի տալը։

Դուք շարունակ խոսում եք նախկինների տարած գումարները վերադարձնելուց, բայց այսօր նախարարություններ եք փակում, որ մի տեղից գումար հետ գցեք, պետությունից գումարներ են տանում ձերոնք՝ թուխս գողացող աղվեսի պես, ցորեն գողացող մկան պես…

Բարի եղեք, պարոն վարչապետ, եւ գումարեք այդ թվերը։ Հավատացնում եմ, պետությունից նման չափերի գողություն թույլ տալու դեպքում մեզ նման աղքատ երկրի ոչ մի վարչապետ չէր մնա իր աթոռին եւ հրաժարական կտար։ Եվ կամ խոստովանեք, որ այս թիմը Ձեզ պարտադրվել է, եւ ցանկանում եք վաղվանից ազատվել բոլորից։ Բանն այն է, որ ժողովուրդը Ձեզ է ընտրել եւ ոչ այս թիմին։ Հետեւաբար, թիրախում էլ Դուք եք եւ ոչ այս «թիմը»։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

«Առավոտի» կողմից Հիշեցնենք՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և նրա կարգադրությամբ աշխատավարձի 104,5 տոկոսի չափով պարգևատրված մարզպետարանի ևս 14 աշխատակիցներ որոշել են հունվարի աշխատավարձի որոշ մասը փոխանցել մարզի բազմազավակ մի ընտանիքի: «Ազատության» հետ զրույցում մարզպետն ասել է՝ հենց այսպես կփորձեն մեղմել հասարակության դժգոհությունը։ «Ընդունում ենք մեր սխալը, մեր աշխատակիցը ընդունել է իր կողմից կատարված սխալը և մենք պատրաստ ենք իմ կարգադրության արդյունքում պարգևատրված 15 աշխատակիցներով հունվար ամսվա մեր աշխատավարձներից որոշակի չափով, չեմ ասի 4,5 տոկոսի չափով, որովհետև դա քիչ գումար է, ընդհանուր իրար հետ կազմում է 103 հազար 421 դրամ։ Մենք որոշել ենք էդ 4,5 տոկոսից ավելի, մեր աշխատավարձից կանխիկացնել և կուղղենք երևի մեր մարզի բազմազավակ ընտանիքներից որևէ մեկին», – նշեց Արարատի մարզպետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Գողացածի մեծ բաժինը պահելու համար մի փոքր մասը տալիս էք ; Ուսուցիչներին էլ պարգևատրեիքայ չտեսներ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031