Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ ՄԻԵԴ-ում ամենաշատ բողոքներ ունեցող երկրների տասնյակում

Հունվար 25,2019 11:15

Հայաստանը ամենաշատ բողոքներ ստացած երկրների տասնյակում է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիին (լուսանկարում) երեկ ամփոփիչ մամուլի ասուլիսին որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների դեմ վերջին տարվա ընթացքում 56.350 հայց է ներկայացվել։ Իսկ 2017-ի ավարտին՝ 56.250 հայց։

2018-ի ընթացքում Թուրքիայի դեմ ՄԻԵԴ է ներկայացվել 7.100 հայց։ Ամենաշատ հայցեր ստացվել են Ռուսաստանի (11․750), Ռումինիայի (8․500) և Ուկրաինայի (7․250) դեմ։ Այս չորս երկրների դեմ ստացված հայցերը կազմել են ՄԻԵԴ-ի ընդհանուր ծանրաբեռնվածության ավելի քան 60 տոկոսը։ Միայն Թուրքիայի դեմ ստացված հայցերը ՄԻԵԴ-ի գործերի 12․6 տոկոսն են կազմել։

Հայաստանի դեմ 2018-ին ընդդեմ դատական համակարգի ներկայացվել է 167 հայց 2017-ին ներկայացված 356-ի փոխարեն: 49 հայց ներկայացվել է ՀՀ կառավարության դեմ: Հայաստանի մասով 2018-ին ՄԻԵԴ-ը 16 վճիռ է կայացրել:

2019-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված գործերը 1901 են, փոքր-ինչ աճ կա 2017-ի համեմատ, երբ գրանցվել էր 1819:

Հայաստանը դատական համակարգի դեմ ներկայացվող հայցերի թվով մոտ է եվրոպական միջինին՝ 0,56 բողոք՝ 10,000 բնակչի հաշվով:

2018-ին ՄԻԵԴ-ը 1.014 վճիռ է հրապարակել, որից 238-ը Ռուսաստանի, 140-ը՝ Թուրքիայի, 86-ը Ուկրաինայի վերաբերյալ: Այս գործերից յուրաքանչյուրում առնվազն մեկ խախտում եղել է: Հայաստանի վերաբերյալ կայացվել է 16 վճիռ, որից 15-ը Հայաստանի դեմ վճիռներ են եղել: Վճիռների թիվը 2017-ի համեմատ ավելացել է: 2017-ին Հայաստանի վերաբերյալ կայացվել է 12 վճիռ:

1959 թվականից ի վեր Հայաստանի վերաբերյալ կայացվել է 103 վճիռ, որից 94-ով հայտնաբերվել է առնվազն մեկ խախտում: Ամենամեծ թվով խախտումները գրանցվել են արդար դատական իրավունքի իրացման, ազատության և անվտանգության իրավունքների պաշտպանության ոլորտում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031