Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ հետաքրքիր էր, որ աղմուկի սիրահարներին այդպես էլ չհետաքրքրեց, թե ինչպես է հաջողվել 100 օրում այդքան գումար տնտեսել, ինչի հաշվին և այլն. «Փաստ»

Հունվար 25,2019 10:58

Վերջին օրերին հրապարակ նետված պարգևատրումների թեման այն «բոմբն» էր, որը պետք է հերթական անգամ հասարակության ուշադրությունը իրականությունից շեղեր, դառնար թոփ թեմա և երկար ժամանակ չլքեր դաշտը: Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին էր, որ հավանաբար փորձ է արվում հասարակությանը զբաղեցնել, որպեսզի ավելի կարևոր հարցերի մասին դրական տեղեկություն և էմոցիաներ չստանան և նոր լարվածություն հրահրվի: Եվ, պատկերացրեք՝ ստացվեց:

Համաձայնեք, որ հարցը ձնագնդի էֆեկտ չէր առաջացնի ու այդքան չէր մեծանա, եթե մարզպետներն իրենք իրենց պարգևատրած չլինեին, կամ գոնե համեստ գտնվեին տոկոսների մեջ, քանի որ, իսկապես, մի տեսակ անհասկանալի է սեփական ստորագրությամբ սեփական անձին պարգևատրելու գաղափարի ընդունումը: Խոսքն այստեղ ոչ թե օրենքին, այլ բարոյական սկզբունքին է վերաբերում: Եվ ինչպես տարիներ առաջ սեփական անձին զենքով պարգևատրելը չընկալվեց, բնականաբար, այդպես էլ չէր ընկալվելու հիմա, բայց որ թեման այդքան չարչրկվելու և էժանացվելու էր, դժվար էր պատկերացնել:

Հետաքրքիր է, որ երբ թեման մտավ մայրաքաղաք, բոլորը նույն հարցն ուղղեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, բայց ինչպես նույն բարոյական արժեքներն ու սկզբունքն է պահանջում, նա ուղղակի հրապարակեց, թե համակարգի քանի աշխատակից է պարգևատրվել ու որքան է ընդհանուր գումարը կազմել: Իրավացիորեն հրաժարվեց մեկ առ մեկ նշել այն մարդկանց անուններն, ովքեր Ամանորից առաջ դրամական պարգևատրում էին ստացել: Ինչ վերաբերում է հարցերի հարցին, Մարությանը լիարժեք պատասխանեց՝ ինքն իրեն չի պարգևատրել:

Այնուամենայնիվ, զարմանալի է, որ պարգևավճարների աղմուկի հեղինակները շարունակեցին թեման՝ փոխելով բուն էությունը՝ անունները չհրապարակելը արդյո՞ք անձնական տվյալների դաշտում է, թե՞ ոչ: Թեման թեժ պահողները, սակայն, այդպես էլ ուշադրություն չդարձրեցին այն կարևոր հանգամանքի վրա, որ նոր քաղաքապետի պաշտոնավարման 100 օրերի ընթացքում Երևան քաղաքի համայնքը տնտեսել է շուրջ 7 միլիարդ դրամ գումար, որն իրականում պարգևատրման գումարից 15 անգամ ավելի շատ է:

Շատ հետաքրքիր էր, որ աղմուկի սիրահարներին այդպես էլ չհետաքրքրեց, թե ինչպես է հաջողվել 100 օրում այդքան գումար տնտեսել, ինչի հաշվին և այլն: Այդ դեպքում նրանք պետք է ստիպված լինեին առավելությունների մասին խոսել, ինչը, կարծես, չի տեղավորվում արածը սևացնելու տրամաբանության մեջ և այդքան էլ ձեռնտու չէ մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքողներին:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031