Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկանալով ՌԴ-ի հետ կապված իրավիճակի նրբությունն ու սրությունը՝ հիմնականում այս հարցում որեւէ կերպ ակտիվ ներգրավված չենք»

Հունվար 25,2019 14:00

Մեկ­նա­բա­նու­թյուն­ներ՝ ԵԽԽՎ նս­տաշր­ջա­նում վեր­ջին զար­գա­ցում­նե­րի վե­րա­բեր­յալ

Հուն­վա­րի 21-25-ը Ստ­րաս­բուր­գում անց­կաց­վում է Եվ­րո­պա­յի խորհր­դի Խորհր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վի (ԵԽԽՎ) ձմե­ռա­յին նս­տաշր­ջա­նը: Լի­ա­գու­մար առա­ջին նիս­տի ըն­թաց­քում ԵԽԽՎ դի­տոր­դա­կան առա­քե­լու­թյան ղե­կա­վար Ալեք­սանդր Պա­չի­ե­րը ներ­կա­յաց­րեց դեկ­տեմ­բե­րի 9-ին Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած ար­տա­հերթ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի՝ դի­տոր­դա­կան առա­քե­լու­թյան կող­մից ար­ձա­նագր­ված դի­տար­կում­նե­րի արդ­յունք­նե­րը: Նա շեշ­տեց՝ թավշ­յա հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ժո­ղովր­դա­վա­րա­կան ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­նե­լու նա­խադր­յալ­ներ են ստեղծ­վել, եւ հայ­տա­րա­րեց. «Հա­յաս­տա­նում ար­տա­հերթ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներն ան­ցել են հան­գիստ եւ խա­ղաղ մթ­նո­լոր­տում, դի­տորդ­նե­րի ուշ­ադ­րու­թյան ներ­քո»:

Բայց մի­եւ­նույն ժա­մա­նակ անդ­րա­դառ­նա­լով ընտ­րու­թյուն­նե­րի մաս­նակ­ցու­թյան հա­մե­մա­տա­բար ցածր ցու­ցա­նիշ­ին՝ նշեց. «Մար­դիկ շատ դեպ­քե­րում վա­խե­ցել են գնալ ընտ­րու­թյուն­նե­րի սո­ցի­ա­լա­կան մե­դի­ա­յում առ­կա ատե­լու­թյան եւ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան պատ­ճա­ռով: Տար­բեր մարդ­կանց նկատ­մամբ սպառ­նա­լիք­ներ են եղել, եղել է ատե­լու­թյան մթ­նո­լորտ, ուս­տի մար­դիկ, վա­խե­նա­լով իրենց հան­դեպ ագ­րե­սի­ա­յից, չեն ցան­կա­ցել գնալ ընտ­րու­թյան»:

Հա­ջորդ նիս­տե­րի ըն­թաց­քում եւս անդ­րա­դարձ կա­տար­վեց այս խնդ­րին: «Առա­վո­տը» ԵԽԽՎ­-ում հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյան ան­դամ Էդ­մոն Մա­րուք­յա­նին հիշ­եց­րեց՝ ԵԽԽՎ պատ­վի­րակ­նե­րը, խո­սե­լով Հա­յաս­տա­նում կա­յա­ցած ար­տա­հերթ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի մա­սին, մի­եւ­նույն  ժա­մա­նակ նշում էին, որ այդ ընտ­րու­թյուն­ներն ու­ղեկց­վել են սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րում ատե­լու­թյան խոս­քի տա­րած­մամբ, եր­բեմն նա­եւ մար­դիկ վա­խե­ցել են գնալ ընտ­րու­թյան, քա­նի որ սպառ­նա­լիք­ներ են հն­չել: Ուս­տի հե­տաքրքր­վե­ցինք՝ այդ ամե­նը չի՞ խամ­րեց­նում ընտ­րու­թյուն­նե­րի վե­րա­բեր­յալ ԵԽԽՎ­-ում եղած տպա­վո­րու­թյու­նը, եւ արդ­յոք այդ ելույթ­նե­րից հե­տո սպա­սե՞նք դրա­կան փո­փո­խու­թյուն այս առու­մով Հա­յաս­տա­նում, Էդ­մոն Մա­րուք­յա­նը պա­տաս­խա­նեց. «Մտա­հո­գու­թյուն է ար­տա­հայտ­վել զե­կու­ցո­ղի կող­մից, որ Հա­յաս­տա­նում ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ նա­եւ եղել են Ֆեյս­բու­քում եւ տար­բեր սոց­ցան­ցե­րում վա­խեց­նող գրա­ռում­ներ, ին­չը կա­րող էր ազ­դել մաս­նակ­ցու­թյան թվի վրա: Դա շատ հպան­ցիկ է աս­վել, մնա­ցած մա­սով ող­ջու­նել եւ շնոր­հա­վո­րել են ՀՀ պատ­վի­րա­կու­թյանն ու Հա­յաս­տա­նին նման ընտ­րու­թյուն­նե­րի անց­կաց­ման առի­թով: Ի պա­տաս­խան՝ ես հայ­տա­րա­րել եմ, որ ցածր մաս­նակ­ցու­թյան թի­վը դի­տար­կե­լիս պետք է հաշ­վի առ­նել այն հան­գա­ման­քը, որ ցու­ցակ­նե­րը մաքր­վել էին, եւ ընտ­րա­կաշ­առք­նե­րի այն զանգ­վա­ծա­յին դեպ­քե­րը, որ ու­նե­ինք, բա­ցառ­վել են»:

Այս նս­տաշր­ջա­նի ըն­թաց­քում պար­բե­րա­բար քն­նա­դա­տու­թյան են­թարկ­վեց Ռու­սաս­տա­նը՝ իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը չկա­տա­րե­լու հա­մար: Այս­պի­սի մտա­հո­գու­թյուն հն­չեց­րեց նա­եւ ԵԽ գլ­խա­վոր քար­տու­ղար Թորբ­յորն Յագ­լան­դը:

Էդ­մոն Մա­րուք­յա­նից հե­տաքրքր­վե­ցինք՝ հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյան դիր­քո­րոշ­ու­մը ո՞րն է, Էդ­մոն Մա­րուք­յա­նը պա­տաս­խա­նեց. «Ռու­սաս­տա­նի հետ կապ­ված հար­ցը թեժ է: Ռու­սաս­տա­նին ուղ­ղա­կի դուրս թող­նե­լը Եվ­րո­պա­յի խորհր­դից մեծ սխալ կլի­նի, քա­նի որ 150 մի­լի­ոն ՌԴ քա­ղա­քա­ցի­ներ կզրկ­վեն մար­դու իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան մե­խա­նիզմ­նե­րից, որոնք նրանց հա­մար հա­սա­նե­լի են ԵԽ ան­դա­մակ­ցու­թյան ու­ժով: Այս­տեղ հիմ­նա­կա­նում այդ հարցն է քն­նարկ­վում, որ դրա արդ­յուն­քում տու­ժե­լու են ՌԴ քա­ղա­քա­ցի­նե­րը: Իսկ այս­տեղ ոչ ոք չի ցան­կա­նում՝ դա տե­ղի ու­նե­նա: Պատ­ճառ­նե­րից մեկն էլ հենց դա է, որ ավե­լի խիստ մե­թոդ­ներ չեն կի­րառ­վել: Եվ նա­եւ ՌԴ­-ի՝ այս ձգձգ­վող ան­դա­մու­թյան ճգ­նա­ժա­մը մեծ ճգնա­ժա­մի է հասց­րել Եվ­րո­պա­յի խոր­հուր­դը որ­պես մար­մին, եւ սա լուրջ խն­դիր է»:
Անդ­րա­դառ­նա­լով հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյան դիր­քո­րոշ­մա­նը՝ Էդ­մոն Մա­րուք­յանն ասաց. «Հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյունն այս առու­մով մեծ հաշ­վով որեւ­է քն­նարկ­ված եւ ձեւ­ա­վոր­ված դիր­քո­րոշ­ում չի ար­տա­հայ­տել, բայց մենք, հաս­կա­նա­լով իրա­վի­ճա­կի նր­բու­թյունն ու սրու­թյու­նը, հիմ­նա­կա­նում այս հար­ցում որեւ­է կերպ ակ­տիվ ներգ­րավ­ված չենք: Ես ան­ձամբ կար­ծում եմ՝ սխալ կլի­նի Ռու­սաս­տա­նին դուրս թող­նե­լը Եվ­րո­պա­յի խորհր­դից: Դա նշա­նա­կում է 150 մի­լի­ոն քա­ղա­քա­ցի­նե­րի իրա­վունք­նե­րը ոտ­նա­հա­րել, որ­տեղ  նա­եւ ապ­րում են 3 մի­լի­ոն հա­յեր, նա­եւ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ»:

ԵԽԽՎ այս նս­տաշր­ջա­նի ըն­թաց­քում ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վար Սա­մադ Սե­ի­դովն ընտր­վեց ԵԽԽՎ 18 փոխ­նա­խա­գահ­նե­րից մե­կը: Նա դար­ձել է նա­եւ ԵԽԽՎ Բյու­րո­յի ան­դամ: Հիշ­եց­նենք՝ ԵԽԽՎ ան­կախ հանձ­նա­ժո­ղովն ան­գամ պատ­ժա­մի­ջոց է կի­րա­ռել Սա­մադ Սեի­դո­վի նկատ­մամբ, քա­նի որ մե­ղադր­վում էր ԵԽԽՎ նախ­կին նա­խա­գահ Պեդ­րո Ագ­րա­մուն­տի հետ հան­ցա­կից լի­նե­լու եւ կո­ռուպ­ցի­ոն սկան­դալ­նե­րի մեջ ներ­քաշ­ված լի­նե­լու հա­մար: Սա­մադ Սե­ի­դո­վը եր­կու տա­րով նա­եւ զրկ­վել էր ԵԽԽՎ­-ում ձայ­նի իրա­վուն­քից:

ԵԽԽՎ­-ում հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյան ան­դամ Էդ­մոն Մա­րուք­յա­նից հե­տաքրքր­վե­ցինք՝ այն, որ Հա­յաս­տա­նը ներ­կա­յա­ցու­ցիչ չու­նի ոչ նա­խա­գա­հու­թյու­նում, ոչ Բյու­րո­յում, վտան­գա­վոր չէ՞ մեզ հա­մար, պա­րոն Մա­րուք­յա­նը պա­տաս­խա­նեց. «Սա­մադ Սե­ի­դո­վը ռո­տա­ցի­ոն կար­գով է դար­ձել ԵԽԽՎ նա­խա­գահ: Իր հերթն էր, ուս­տի նա է ընտր­վել եւ ավ­տո­մատ ի պաշ­տո­նե նա­եւ Բյու­րո­յի ան­դամ դար­ձել: Մենք ներ­կա­յա­ցու­ցիչ չու­նենք, քա­նի որ մեր հերթն ան­ցել է: Մեկ տա­րի առաջ էլ Ար­փի­նե Հով­հան­նիս­յանն էր, դրա­նից առաջ՝ Հեր­մի­նե Նաղ­դալ­յա­նը: Սա հեր­թով ըն­թա­ցող գոր­ծըն­թաց է, որի վրա ազ­դել չենք կա­րող»: Անդ­րա­դառ­նա­լով վտանգ­նե­րին՝ Էդ­մոն Մա­րուք­յանն ասաց. «Բնա­կա­նա­բար, լավ չէ, որ Բյու­րո­յում Ադր­բե­ջա­նից ներ­կա­յա­ցու­ցիչ կա, մեզ­նից չկա, մի­եւ­նույն ժա­մա­նակ ուշ­ադ­րու­թյամբ պետք է հե­տեւ­ենք, որ նրա՝ այն­տեղ լի­նե­լը որեւ­է կերպ չանդ­րա­դառ­նա եւ չազ­դի հայ­կա­կան հար­ցե­րի վրա»:

Այս տա­րի ԵԽԽՎ­-ում հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը ներ­կա­յաց­ված է նոր կազ­մով: Էդ­մոն Մա­րուք­յա­նից հե­տաքրքր­վե­ցինք՝ առաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը, քա­ղա­քա­կա­նու­թյու­նը փոխ­վե՞լ է, Էդ­մոն Մա­րուք­յա­նը հոր­դո­րեց հար­ցը հղել պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վար Ռու­բեն Ռու­բին­յա­նին: Դառ­նա­լով իր գոր­ծու­նե­ու­թյա­նը՝ Էդ­մոն Մա­րուք­յա­նը վս­տա­հեց­րեց՝ իր գործն անե­լու է՝ ինչ­պես միշտ արել է. «Ինձ հա­մար առաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը հա­մա­եվ­րո­պա­կան հար­ցե­րի մեջ հնա­րա­վո­րինս շատ ներգ­րավ­վելն է եւ հա­մա­հայ­կա­կան խն­դիր­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը ու ավե­լի պրո­ակ­տիվ, քան ռե­ակ­տիվ լի­նե­լը: Այ­սինքն՝ ես չեմ սպա­սե­լու, որ ինչ­-որ մի բան մեր դեմ նա­խա­ձեռն­վի, որ դրան պա­տաս­խա­նեմ, այլ ավե­լի ռե­ակ­տիվ եմ լի­նե­լու, որ իմ նա­խա­ձեռ­նու­թյամբ մեր պատ­վի­րա­կու­թյան դե­րը բարձ­րա­նա, եւ անձ­նա­կան կա­պեր ստեղծ­վեն, որ ապա­գա­յում խն­դիր­ներ ու­նե­նա­լու պա­րա­գա­յում մենք այդ խն­դիր­նե­րը կա­րո­ղա­նանք հեշ­տու­թյամբ լու­ծել»:

ՏԱ­ԹԵՎ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

24.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031