Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պատմականորեն գտնվել է «Մետաքսի Մեծ ճանապարհի» խաչմերուկում

Հունվար 25,2019 13:30

Բաց նա­մակ CV-ի փո­խա­րեն կամ առա­ջարկ­ներ ՀՀ եւ Ար­ցա­խի թեթեւ արդ­յու­նա­բե­րու­թյան վե­րա­կանգն­ման ու զար­գաց­ման վե­րա­բեր­յալ

«Առա­վո­տը» ներ­կա­յաց­նում է Ար­տաշ­ես Տեր-­Հով­հան­նիս­յա­նի՝ վար­չա­պե­տին ու­ղար­կած նա­մա­կից մի հատ­ված: Հե­ղի­նա­կը 1977-1987թթ. եղել է ՀՍԽՀ Պետպ­լա­նի թեթեւ  արդ­յու­նա­բե­րու­թյան բաժ­նի գլ­խա­վոր մաս­նա­գետ, 1987-2006թթ. «Մե­տաքս» ար­տադ­րա­կան մի­ա­վոր­ման գլ­խա­վոր տնօ­րեն, 1990 թվա­կա­նից ՀՀ թեթեւ արդ­յու­նա­բե­րու­թյան տնօ­րեն­նե­րի խորհր­դի նա­խա­գահ, տն­տե­սա­գի­տու­թյան թեկ­նա­ծու, Ա.Հիտ­լե­րի «Իմ պայ­քա­րը», Լի Կու­ան Յու­ի «Սին­գա­պուր­յան հրաշ­քի պատ­մու­թյու­նը» եւ մի շարք այլ գր­քե­րի թարգ­մա­նիչ:
Մե­ծար­գո վար­չա­պետ: Ար­ձա­գան­քե­լով լրատ­վա­մի­ջոց­նե­րով հն­չած Ձեր առա­ջար­կին՝ փոր­ձում եմ այս ան­գամ էլ Ձեր ուշ­ադ­րու­թյու­նը հրա­վի­րել Հա­յաս­տա­նի եր­բեմ­նի հզոր արդ­յու­նա­բե­րու­թյան ծաղ­կուն եւ տեխ­նի­կա­պես հա­գեց­ված ճյու­ղի՝ թեթեւ արդ­յու­նա­բե­րու­թյան ու հատ­կա­պես ինձ առանձ­նա­պես ծա­նոթ՝ ՀՀ եւ Ար­ցա­խի մե­տաք­սա­գոր­ծու­թյան վե­րա­կանգն­ման ու հե­տա­գա զար­գաց­ման խն­դիր­նե­րի վրա:
Նախ՝ բամ­բա­կա­գոր­ծու­թյան զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րի մա­սին:

Հա­զա­րամ­յակ­նե­րի վա­ղե­մու­թյուն ու­նե­ցող այս մշա­կա­բույ­սը հայտ­նի էր Հին Եգիպ­տո­սում, Հու­նաս­տա­նում, Չի­նաս­տա­նում, Պարս­կաս­տա­նում, Հա­յաս­տա­նում եւ բազ­մա­թիվ վաղն­ջա­կան այլ կայս­րու­թյուն­նե­րում: Հա­յաս­տա­նում այս ճյու­ղը վե­րած­վել է տն­տե­սու­թյան եկամ­տա­բեր ուղ­ղու­թյան 1900թ. սկզ­բից՝ ցա­րա­կան Ռու­սաս­տա­նի ուղ­ղորդ­մամբ: 1913 թվա­կա­նին հայ­կա­կան հո­ղա­տա­րածք­նե­րում տա­րե­կան ար­տադր­վել է 60-70 հազ. տոն­նա բամ­բա­կի հն­դա­վոր հումք, 1960-ա­կան թվա­կան­նե­րի կե­սե­րին դրա ար­տադ­րու­թյու­նը շա­րու­նակ­վում էր՝ կազ­մե­լով տա­րե­կան 25-30 հազ. տոն­նա: Բամ­բա­կի մշակ­ման, դրա հա­վաք­ման եւ ագ­րո­տեխ­նի­կա­կան այլեւայլ դժ­վա­րու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով, ինչ­պես նաեւ տար­վե­լով Մի­ջին Ասի­ա­յից էժան ու­ղի­նե­րով հումք ստա­նա­լով` Հա­յաս­տա­նը գործ­նա­կա­նում դա­դա­րեց­րեց բամ­բա­կամ­շա­կու­թյու­նը: Սա­կայն 1980-ա­կան­նե­րի  վեր­ջե­րին հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծում էին երեք՝ տա­րե­կան մո­տա­վո­րա­պես 15 հազ. տ բամ­բա­կի հում­քի մշակ­ման եւ բամ­բակ­յա գործ­վածք ար­տադ­րե­լու ձեռ­նար­կու­թյուն­ներ: Տեքս­տիլ ճյու­ղի առաջ­նեկն ու առանց­քա­յին ձեռ­նար­կու­թյու­նը՝ Գյում­րի­ի Մա­յիս­յան ապս­տամ­բու­թյան ան­վան տեքս­տիլ կոմ­բի­նատն էր՝ մինչեւ 100 մլն գծա­մետր բամ­բակ­յա գործ­վածք ար­տադ­րե­լու կա­րո­ղու­թյամբ: 1988-ի երկ­րաշ­ար­ժից մե­ծա­պես տու­ժած այս մի­ա­վո­րու­մը հե­տա­գա­յում որ­պես մե­տա­ղի ջար­դոն վա­ճառ­վեց ԻԻՀ եւ Թուր­քի­ա­յի գոր­ծա­րար­նե­րին՝ հիմ­նա­վո­րա­պես կորց­նե­լով իր նե­րուժն ու վե­րա­կանգն­ման հնա­րա­վո­րու­թյու­նը: Հան­րա­պե­տու­թյան բամ­բակ­յա ման­ված­քի ար­տադ­րա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում կենտ­րո­նաց­ված էին Գյում­րու Ս. Լու­կաշ­ի­նի ան­վան ման­ված­քա­յին ֆաբ­րի­կա­յում (տա­րե­կան ար­տադ­րա­կան կա­րո­ղու­թյու­նը մինչեւ 5 հազ. տոն­նա ման­վածք), Մա­րա­լի­կի բամ­բա­կա­ման­ված­քա­յին ֆաբ­րի­կա­յում (տա­րե­կան ար­տադ­րա­կան կա­րո­ղու­թյու­նը մինչեւ 5 հազ. տոն­նա ման­վածք) եւ Վա­նա­ձո­րի բամ­բա­կա­ման­ված­քա­յին ֆաբ­րի­կա­յում (տա­րե­կան ար­տադ­րա­կան կա­րո­ղու­թյու­նը մինչեւ 3 հազ. տոն­նա ման­վածք): Թվար­կած ձեռ­նար­կու­թյուն­նե­րից իր ար­տադ­րա­կան նե­րու­ժը պահ­պա­նել է Մա­րա­լի­կի բամ­բա­կա­ման­ված­քա­յին ֆաբ­րի­կան, որը կա­րիք ու­նի տեխ­նո­լո­գի­ա­կան առան­ձին գոր­ծըն­թաց­նե­րի նո­րաց­ման եւ վե­րա­զին­ման: Պետք է նշել, որ 1980-ա­կան­նե­րին կա­ռուց­ված այս հս­կան (120 հազ. իլիկ կա­րո­ղու­թյամբ) հաշ­վարկ­ված էր բամ­բակ­յա թել մա­տա­կա­րա­րե­լու հատ­կա­պես մեր տրի­կո­տա­ժի ձեռ­նար­կու­թյուն­նե­րին՝ տա­լով 20-ից մինչեւ 120 հա­մար բարձ­րո­րակ ման­վածք ու թել:

Կարեւորե­լով բամ­բա­կա­գոր­ծու­թյան վե­րա­կանգն­ման ստ­րա­տե­գի­ա­կան նշա­նա­կու­թյու­նը, մենք՝ հան­րա­պե­տու­թյու­նում հայտ­նի, եր­ջան­կա­հիշ­ա­տակ գե­նե­տիկ-­սե­լեկ­ցի­ո­ներ Ա. Կա­րա­պետ­յա­նի հետ, Ծաղ­կունք գյու­ղում վե­րա­կանգ­նե­ցինք «Տաշ­քենդ-6» կոչ­վող բամ­բա­կի մշա­կու­թյու­նը, իսկ հայտ­նի գոր­ծա­րար Ռ. Հայ­րա­պետ­յա­նի ֆի­նան­սա­վոր­մամբ Ար­տաշ­ա­տի հո­ղա­տա­րածք­նե­րում ցան­վեց մի քա­նի հար­յուր հեկ­տար բամ­բակ: Սա­կայն այդ հայ­րե­նան­վեր գոր­ծը վեր­ջա­ցավ նրա­նով, որ հրա­պա­րակ եկավ հայ­կա­կան հին հի­վան­դու­թյու­նը՝ նեն­գա­դա­վու­թյու­նը, ցան­քա­տա­րա­ծու­թյուն­ներն ամառ­վա ըն­թաց­քում հա­մար­յա զրկ­վե­ցին ջրից եւ գոր­ծա­րար­նե­րը մեծ վնաս կրե­լով՝ հե­ռա­ցան այդ ձեռ­նար­կից: Այդ ճյու­ղի նե­րու­ժը պատ­կե­րաց­նե­լու հա­մար բե­րենք մի քա­նի փաս­տեր: Բամ­բա­կա­գոր­ծու­թյու­նը հա­մար­վում է Չի­նաս­տա­նի, Հա­րավ­-Արեւել­յան Ասի­ա­յի, Մի­ջի Ասի­ա­յի հան­րա­պե­տու­թյուն­նե­րի, Եգիպ­տո­սի, Լա­տի­նա­կան Ամե­րի­կա­յի երկր­նե­րի (Ար­գեն­տի­նա, Բրա­զի­լի­ա եւ այլն) թեթեւ արդ­յու­նա­բե­րու­թյան լո­կո­մո­տի­վա­յին ուղ­ղու­թյուն­նե­րից մե­կը: Հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում մշ­տա­պես առա­ջա­նում է այս մշա­կա­բույ­սի 3-4 մլն տոն­նա­յի դե­ֆի­ցիտ: Ամե­նա­պարզ հաշ­վարկ­նե­րը ցույց են տա­լիս, որ 1994 թվա­կա­նից մինչեւ հի­մա, հատ­կա­պես Զան­գե­լա­նի հո­ղա­տա­րածք­նե­րում, նվա­զա­գույ­նը գո­նե 1000 հա մշա­կե­լիս մենք կա­րող էինք տա­րե­կան ստա­նալ մինչեւ 30,0 հազ. տոն­նա հն­դա­վոր բամ­բակ: Եթե հում­քի մո­տա­վոր ար­ժե­քը 1 կգ­-ի հա­մար հա­մա­րենք 1,0 դո­լար, ապա տա­րե­կան մենք կորց­րել ենք 30,0 մլն դո­լա­րի ար­տադ­րանք: Մշա­կե­լիս՝ այդ թի­վը կե­ռա­պատկ­վի կամ կքա­ռա­պատկ­վի (90-120 մլն դո­լար): Խա­ղա­ղու­թյան քսան տա­րի­նե­րի ըն­թաց­քում մենք ամե­նա­մո­տա­վոր եւ նվա­զա­գույն հաշ­վար­կով կորց­րել ենք 1,8-2,4 մլրդ դո­լա­րի հա­մա­խառն ար­տադ­րանք, իսկ սահ­մա­նա­մերձ գո­տում՝  նաեւ տասն­յակ հա­զար աշ­խա­տա­տեղ:

 

Արդ, ին­չի՞ց պետք է սկ­սենք 

Տն­տե­սու­թյան (եւ հատ­կա­պես կա­պի­տա­լիզ­մի) զար­գաց­ման պատ­մու­թյու­նը հուշ­ում է, որ ցան­կա­ցած կա­պի­տա­լիս­տա­կան ար­տադ­րու­թյուն սկս­վել է թեթեւ արդ­յու­նա­բե­րու­թյու­նից, հետեւ­աբար մենք պետք է, իմ կար­ծի­քով, իրա­գոր­ծենք հետեւյալ քայ­լե­րը:
Մե­տաք­սա­գոր­ծու­թյան ճյու­ղի զար­գա­ցում: Հա­յաս­տա­նը պատ­մա­կա­նո­րեն գտն­վել է «Մե­տաք­սի Մեծ ճա­նա­պար­հի» խաչ­մե­րու­կում՝ շե­րա­մա­պա­հու­թյամբ եւ մե­տաք­սա­գոր­ծու­թյամբ զբաղ­վե­լով մ.թ. X-XI դա­րե­րից սկ­սած: Սա­կայն մե­տաք­սա­գոր­ծու­թյան իս­կա­կան զար­գա­ցու­մը սկս­վել է 1880-ա­կան թվա­կան­նե­րին, երբ հա­յազ­գի գե­նե­րալ Շել­կով­նի­կո­վը, պե­տեր­բուրգ­ցի ին­ժե­ներ-­տեխ­նո­լոգ Ն. Շու­վա­լո­վը եւ ու­րիշ­ներ՝ սկ­սել են Հյու­սի­սա­յին Կով­կա­սում, Վրաս­տա­նում, ապա նաեւ հայ­կա­կան տա­րածք­նե­րում ներդ­նել այդ կուլ­տու­րան: Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նում եւ Ար­ցա­խում տա­րե­կան հա­մա­պա­տաս­խա­նա­բար ար­տադր­վել է մինչեւ 200 տոն­նա մե­տաք­սի բո­ժոժ, որը մշակ­վել է Երեւանի եւ Ստե­փա­նա­կեր­տի մե­տաք­սի կոմ­բի­նատ­նե­րում: Նշ­ված ձեռ­նար­կու­թյուն­նե­րը մե­նաշ­նոր­հա­յին էին, ու­նե­ին շուրջ 3000 աշ­խա­տող եւ տա­րե­կան ար­տադ­րում էին 13-18 մլն գծա­մետր գործ­վածք: Երեւանի մե­տաք­սի կոմ­բի­նա­տը 2006 թվա­կա­նին վա­ճառ­վեց «Ու­այ­-Էյչ-­Բեյ» հայ­-ա­մե­րիկ­յան հա­մա­տեղ ըն­կե­րու­թյա­նը (հայտ­նի գոր­ծա­րար Վա­հե Յա­կուբ­յան) եւ որոշ ժա­մա­նա­կից հե­տո դա­դա­րեց­րեց իր պրո­ֆի­լա­յին գոր­ծու­նե­ու­թյու­նը: Ղա­րա­բա­ղի մե­տաք­սի կոմ­բի­նա­տը եւս մե­ծա­պես տու­ժեց ար­ցախ­յան գո­յա­մար­տի տա­րի­նե­րին, սա­կայն որոշ­ա­կի­ո­րեն պահ­պա­նեց իր ար­տադ­րա­կան նե­րու­ժը: Ներ­կա­յումս ձեռ­նար­կու­թյան տա­րածք­նե­րում կազ­մա­կերպ­վել է ար­ցախ­յան ձե­ռա­գործ գոր­գե­րի ար­տադ­րու­թյուն: Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի սո­ցի­ալ-տն­տե­սա­կան զար­գաց­ման հա­մար այս առանց­քա­յին եւ եզա­կի նշա­նա­կու­թյան եւ հա­զա­րամ­յակ­նե­րի պատ­մա­կան մեծ մշա­կույթ ու­նե­ցող ճյու­ղի նշա­նա­կու­թյու­նը կարեւորե­լով՝ մեր կող­մից մի քա­նի փոր­ձեր ար­վե­ցին դրա վե­րա­կանգն­ման եւ զար­գաց­ման ուղ­ղու­թյամբ: 2000 թվա­կա­նին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք բեր­վեց հա­րավ-­կո­րե­ա­կան «Էյ-­Դի-­Էմ Ին­տեր­նեյշ­նըլ» կոր­պո­րա­ցի­ա­յի հետ եւ նույն տար­վա մա­յի­սին Երեւան ներկր­վեց 17,5 մլն հատ գրե­նա (շեր­մա­որ­դի ձու): Թթե­նու պահ­պան­ված ծա­ռա­տե­սակ­նե­րի մեծ քա­նա­կը եւ տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի բար­յա­ցա­կամ վե­րա­բեր­մուն­քը հաշ­վի առ­նե­լով՝ որ­պես ար­տադ­րա­կան բա­զա ընտր­վեց Սյու­նի­քի մար­զի հա­մա­նուն հա­մայն­քը: Ծայ­րա­հեղ դժ­վա­րին պայ­ման­նե­րում (թթի տերեւնե­րը հիմ­նա­կա­նում ար­տա­հա­նե­լով ազե­րի­նե­րի կող­մից պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ակա­նա­պատ­ված թթաս­տան­նե­րից) մթեր­վեց ավե­լի քան 750 տոն­նա տերեւ, ստեղծ­վեց ավե­լի քան 120 աշ­խա­տա­տեղ եւ 2000 թվա­կա­նի հու­լի­սին՝ ավե­լի քան 30 տար­վա ընդ­մի­ջու­մից հե­տո ստաց­վեց հայ­կա­կան բո­ժո­ժի նոր բեր­քը:

/շա­րու­նա­կե­լի/

«Առավոտ» օրաթերթ, 

24.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031